Կենտորնական Դեպոզիտարիան հայտարարել է Հայաստանի դեպոզիտար համակարգի գործունեության նոր մոդելի մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Կենտորնական Դեպոզիտարիան (ՀԿԴ) շաբաթ օրը հայտարարել է Հայաստանի դեպոզիտար համակարգի գործունեության նոր մոդելի մեկնարկը:

«Այս բարեփոխումը ուղղված է առաջին հերթին թողարկողների և արժեթղթերի սեփականատերերի սպասարկման բարելավմանը և իրավունքների առավել արդյունավետ իրականացմանն ու պահպանմանը: Արդյունքում Հայաստանում դեպոզիտար գործունեությունը համապատասխանեցվել է լավագույն միջազգային չափանիշներին, ապահովվել է անվտանգության և արդյունավետության առավել բարձր մակարդակ»,–ծրագրի պաշտոնական գործարկման արարողության ընթացքում ասել է ՀԿԴ տնօրեն Վահան Ստեփանյանը։

Ստեփանյանն ավելացրել է, որ այս ծրագրի մշակումը շատ աշխատատար է եղել և մեկնարկել է 2009թ.–ին` տվյալ ոլորտի միջազգային փորձի և Հայաստանի բոլոր պահանջների ուսումնասիրությամբ, իսկ 2011թ.–ին մի քանի տարբերակներից ընտրվել է երկրի համար առավել հարմար մեխանիզմը։

Նոր մոդելի շրջանակում, ՀԿԴ-ն՝ նոր հատուկ ծրագրային ապահովման, ինչպես նաև համակարգչային և անվտանգության կատարելագործված համակարգերի շնորհիվ ապահովելու է Հայաստանում բաժնետիրական ընկերությունների ռեեստրերի կենտրոնացված վարում, արժեթղթերի պահառություն, ինչպես նաև բորսայական գործարքների քլիրինգը և վերջնահաշվարկը:
Ռեեստրի վարման և արժեթղթերի պահառության ծառայությունները հաճախորդներին մատուցվելու են հաշվի օպերատորների՝ ՀԿԴ-ի հետ համապատասխան պայմանագրեր կնքած ներդրումային ընկերությունների և բանկերի, միջնորդությամբ:

Ծառայությունների այդպիսի միջնորդավորումը թողարկողների և ներդրողների համար առավել հասանելի կդարձնի դեպոզիտար ծառայությունները Հայաստանի մարզերում, կնպաստի ռիսկերի առավել արդյունավետ կառավարմանը, համակարգի վերահսկելիության, ինչպես նաև հաճախորդների սպասարկման մակարդակի բարձրացմանը և լրացուցիչ մրցակցություն կստեղծի հաշվի օպերատորների միջև` հաճախորդների համար կորպորատիվ և ներդրումային բանկային ծառայությունների ամբողջական փաթեթների մշակման ոլորտում:

Ըստ Վահան Ստեփանյանի` Հայաստանի դեպոզիտար համակարգի այս բարեփոխումները հնարավոր դարձան ՀԿԴ-ի մասնագետների, NASDAQ OMX խմբի մեր գործընկերների ջանքերի և ՀՀ Կենտրոնական Բանկի աջակցության շնորհիվ։

«Սյժմ հպարտությամբ հայտարարում ենք, որ մեզ հաջողվել է համապատասխանեցնել այն միջազգային լավագույն չափանիշներին, բարձրացնել համակարգի հուսալիությունը և գործառնությունների արդյունավետությունը, ինչպես նաև դեպոզիտար ծառայությունների հասանելիությունը ՀՀ մարզերում»,– ասել է նա։

Դեպոզիտոր ծառայությունների տվյալ համակարգը գործում է Էստոնիայում, Աֆրիկայի և Կարիբյան ավազանի մի քանի երկրներում։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի արտոնագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Դոլարի նկատմամբ իրանական ռիալի փոխարժեքը թարմացրել է պատմական նվազագույն ցուցանիշը

Իրանական ռիալը նվազել է ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ հասնելով նոր պատմական նվազագույն ցուցանիշի. Թեհրանի շուկայում ամերիկյան արժույթը վաճառվում էր 1 դոլարի դիմաց ավելի քան 2,5 մլն ռիալ փոխարժեքով

Յունիբանկը աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներում

Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run բարեգործական նախաձեռնությունը համախմբեց ավելի քան 1 500 մասնակցի աշխարհի 22 քաղաքներում և հավաքագրեց 500 000 ԱՄՆ դոլար՝ պատերազմի և բռնի տեղահանության հետևանքով տուժած երեխաներին ու ընտանիքներին օգնելու համար։

Հայաստանն ու Զարգացման ֆրանսիական գործակալությունը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները

Փոխվարչապետը բարձր է գնահատել գործակալության հետ տարեկան խորհրդակցությունների ձևաչափով քննարկումների անցկացումը

ՀՀ Կենտրոնական բանկը հորդորում է խուսափել «My Fin UCO»-ի ֆինանսական առաջարկներից

ՀՀ կենտրոնական բանկի կողմից  իրականացվող վերահսկողական մշտադիտարկումների ընթացքում բացահայտվել է, որ Facеbook սոցիալական ցանցում «My Fin UCO» անվանումով ներկայացող ընկերությունը հանդես է գալիս վարկերի տրամադրման առաջարկով

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 4)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորել է ԱՄՀ-ի հետ բարեփոխումների քննարկումը, ՀՀ ԿԲ վերահսկողական միջոցառումները և բյուջետային ֆինանսավորման նախապատրաստումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img