Արդշինինվեստբանկի վարկային պորտֆելը 9 ամսվա ընթացքում աճել է 23,5 տոկոսով` հասնելով 166,1 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արդշինինվեստբանկի հաճախորդների վարկային պորտֆելը 2013 թ.–ի 9 ամսվա ընթացքում աճել է 23,5 տոկոսով` հոկտեմբերի 1–ի դրությամբ կազմելով 166.1 մլրդ ՀՀ դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից։

Ըստ հաղորդագրության` բանկի մանրածախ վարկային պորտֆելը 9 ամիսների ընթացքում աճել է 13.0%-ով՝ կազմելով 50.3 մլրդ ՀՀ դրամ, իսկ դրա տեսակարար կշիռը ընդհանուր վարկային պորտֆելի մեջ կազմել է 30%: Միաժամանակ կազմակերպություններին  տրված վարկերի ծավալը 9 ամիսների ընթացքում աճել է 28.7%-ով՝ կազմելով 115.8 մլրդ ՀՀ դրամ, ինչը համարժեք է բանկի ընդհանուր վարկային պորտֆելի 70%-ին

2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, 90 օրից ավելի վճարման ժամկետանցում ունեցող վարկերի (NPL) տեսակարար կշիռը ընդհանուր վարկային պորտֆելի մեջ կազմել է 2.7%:

Միաժամանակ 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են շուրջ 262 մլրդ ՀՀ դրամ, տարեսկզբից աճելով 31.9%-ով: Ւսկ բանկի սեփական կապիտալը՝ ֆինանսական կայունության հիմնական ցուցանիշը, ավելացել է 12.7%-ով՝  կազմելով 40.4 մլրդ ՀՀ դրամ:

Բանկի շահութաբերությունն ըստ կապիտալի (ROAE) և ակտիվների (ROAA) միջին մեծությունների կազմել են համապատասխանաբար 14.5% և 2.4%:

Միջազգային ֆինանսական կառույցների հետ բանկի հարաբերությունների զարգացումը հնարավորություն է ընձեռել 2013թ. 9 ամիսների ընթացքում ներգրավել լրացուցիչ 5 մլն ԱՄՆ դոլար World Business Capital-ից (WBC), 6 մլն ԱՄՆ դոլար՝ Ասիական զարգացման բանկից (ADB) և 1.8 մլն եվրո` Atlantic Forfeiting-ից:

2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկի հաճախորդների բազան կազմում է թվով 9,640 իրավաբանական անձ և 241,913 ֆիզիկական անձ, ինչը 36%-ով գերազանցում է 2012 թվականի տարեվերջի ցուցանիշը: Նշված ամսաթվի դրությամբ բանկի վաճառքի ցանցը կազմել է 308 կետ (ներառյալ բանկոմատները և POS-տերմինալները):

Բանկի կայուն զարգացման մասին է խոսում նաև վերջերս Moody’s միջազգային վարկանիշային գործակալության կողմից բանկի վարկանիշերի հեռանկարային գնահատականի բարձրացումը «կայուն» մակարդակի:

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ–ն ՀՀ ԿԲ–ից բանկային գործունեություն իրականցանելու արտոնագիր է ստացել (N 83) 2003 թ.–ի փետրվարի 27–ին։ Հայաստանում գործում է բանկի 49 մասնաճյուղ, վեց մասնաճյուղ է գործում ԼՂՀ–ում, բանկը ներկայացուցչություն ունի Փարիզում։($1 – 407. 75 դրամ) -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 14–20)

Հայաստանի ֆինանսական օրակարգն այս շաբաթ ձևավորվել է դրամավարկային քաղաքականության ուղղության փոփոխության, բանկային ֆինանսավորման արժեքի, գնաճի և արժութային շուկայում տիրող իրավիճակի շուրջ

Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագ (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկի և «Հայկական Ծրագրեր» ընկերության համագործակցության շրջանակում բանկային գործարքներն ու հաշվապահությունը միավորվել են մեկ ամբողջական համակարգում

Ռուսաստանը կխստացնի ԵԱՏՄ երկրներ կանխիկ ռուբլու և ոսկու դուրսբերման սահմանափակումները

ՌԴ նախագահի հրամանագիրը, որն ապրիլի 1-ից սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանից Եվրասիական տնտեսական միության երկրներ կանխիկ ռուբլու և ոսկու արտահանման վրա, շուտով կխստացվի, քանի որ դա պահանջում է պրակտիկան

Հայաստանն ու ԱԶԲ-ն քննարկում են համագործակցության առաջիկա ուղղությունները

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովան քննարկել են համագործակցության առաջիկա ուղղություններն ու ենթակառուցվածքային նախագծերը

«ԻԿՕ Մաշիների» ՍՊԸ -ի 1.1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX-ում

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․   Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) այսօր...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img