Լոնդոնում ոսկու գինը նոյեմբերի սկզբից ի վեր գտնվում է 1320 ունցիայից ցածր մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքը նոյեմբերի սկզբից ի վեր 1320 դոլար/ունցիայից ցածր մակարդակում է մնում։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինն աճել է 0,4 տոկոսով և պաշտոնապես կազմել 1317,00 դոլար/ունցիա։ Դա ամենաբարձր ցուցանիշն է 2013թ.–ի հոկտեմբերի 31–ից ի վեր,  հայտնում է РБК–ն։

Այսօր Լոնդոնում ոսկին թանկացել է  5,75 դոլարով, երբ AM Fixing–ի գինը նախօրեին հասել է երեք շաբաթվա ընթացքում գրանցված նվազագույն նիշին` մինչև 1311,25 դոլար/ունցիա։   Ոսկին Լոնդոնյան շուկայում այսօր վաճառվում է ժամկետային շուկայի ընթացիկ գնային ցուցանիշներով։ Այսպես, AM Fixing–ի գնի հայտարարման պահին առաջիկա մատակարարման ամսվա ոսկու ֆյուչերսը Նյու Յորքի COMEX բորսայում սակարկվել է 1308,9-1320,0 դոլար/ունցիա միջակայքում, իսկ վերջին գործարքի գինը կազմել է 1317,0 դոլար/ունցիա։

Ստորև բերվում են Լոնդոնում ոսկու առավոտյան և երեկոյան ֆիքսինգների գնային արժեքներն առաջիկա հինգ առևտրային օրերի համար (դոլար/ունցիա):

– 5 նոյեմբերի – 1311,25 (AM Fix), 1307,25 (PM Fix);
– 4 նոյեմբերի – 1314,25 (AM Fix), 1320,50 (PM Fix);
– 1 նոյեմբերի – 1314,75 (AM Fix), 1306,75 (PM Fix);
– 31 նոյեմբերի – 1333,75 (AM Fix), 1324,00 (PM Fix);
– 30 հոկտեմբերի – 1349,50 (AM Fix), 1354,75 (PM Fix).

Նախորդ ամիս Լոնդոնում ոսկու առավելագույն գինը արձանագրվեց հոկտեմբերի 28–ին։ Նույն օրը AM Fixing–ի գինը հասավ 1351,00 դոլար/ունցիայի, իսկ PM Fixing–ի գինը կազմեց 1361,00 դոլար/ունցիա։  –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2026թ․–ի 9 ամսում

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի 17 բանկերի վարկանիշը՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբերի հարկումից հետո ստացված շահույթի ծավալով

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img