Ճապոնիայի վիճակագրության ֆոնին ԱԽՏ ցուցիչների մեծ մասն աճ են ցուցադրել

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Բորսաների առքուվաճառքների տվյալները վկայում են, որ Ճապոնիայի վիճակագրության ֆոնին ասիական–խաղաղօվկիանոսյան խոշորագույն հարթակների ֆոնդային ցուցիչները ուրբաթ հիմնականում աճ են գրանցել, հայտնում է Փրայմը։

Ճապոնական Nikkei Stock Average 225–ը նվազել է 0,44 տոկոսով` մինչև 16102,90 կետ, TOPIX – աճել է 0,35%–ով` մինչև 1283,87 կետ։ Շանհայի ֆոնդային բորսայի SSE Composite–ը աճել է 0,84 տոկոսով և կազմել է 2090,59 կետ։ Հոնկոնգյան Hang Seng–ը աճել է 0,29%–ով` կազմելով 23246,65 կետ։ Հարավկորեական KOSPI–ն աճել է 0,14 տոկոսով և կազմել է 2002,08 կետ։ Սինգապուրի Straits Times Index–ն աճել է 0,57%–ով և հասել է 3152,15 կետի։ Ավստրալիական S&P/ASX200–ը նվազել է 0,08 տոկոսով և հասել 5322,80 կետի։

Շուկայի մասնակիցները ուշադրություն են դարձրել Ճապոնիայի մանրածախ վաճառքի ծավալի վիճակագրության վերաբերյալ հրապարկումներին։ Նախորդ տարվա համեմատ, այս տարվա նոյեմբերին աճել է 4 տոկոսով։ Վերլուծաբանները սպասում էին, որ աճը կկազմի 3 տոկոս։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-

TOPIX–ն առանցքային ճապոնական ֆոնդային ցուցիչներից մեկն է, որը հաշվարկվում է ըստ շուկայական կապիտալիզացիայի` Ճապոնական ֆոնդային բորսայի (մեծ կապիտալիզացիա ունեցող ընկերություններ) առաջին սեգմենտին պատկանող ընկերությունների բաժնետոմսերի միջին թվաբանական։

KOSPI–ն (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200–ը Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից:

Hang Seng–ը (Hang Seng Index, HIS) Հոնկոնգի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը զգայուն է մայրցամաքային Չինաստանի տնտեսության չնչին տատանումների նկատմամբ:

SSE Composite–ը (Shanghai Stock Exchange Composite Index) Շանհայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկում է բորսայի А և В փոխարկելիության էջերում վաճառվող բոլոր բաժնետոմսերի գների ամենօրյա արժեքով:

FTSE Straits Times Index–ը Սինգապուրի ֆոնդային բորսայի գլխավոր ինդիկատորն է, որը հիմնվում է 30 արդյունաբերական ընկերությունների բաժնետոմսերի արժեթղթերի վրա։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հունվար–հունիսին ավելի քան 762 հազ․ մարդ օգտվել է առողջապահության համընդհանուր ապահովագրության ծառայություններից

Հայաստանում առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը 2026 թվականի հունիսի դրությամբ հասել է շուրջ 1,8 միլիոն մարդու

Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը II եռամսյակում գերազանցել է 8,56 տրլն դրամը, տարեկան աճը կազմել է 23.56%

Հայաստանի բանկերի համախառն վարկային պորտֆելը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է ավելի քան 8,56 տրլն դրամ՝ 2025 թվականի հունիսի 30-ի համեմատ ավելանալով 23.56%-ով, իսկ 2026 թվականի մարտի 31-ի համեմատ՝ 6.8%-ով

Հայաստանի բանկերը կիսամյակի արդյունքում ավելացրել են զուտ շահույթը՝ մինչև 219,7 մլրդ դրամ

Ընդ որում, ընթացիկ տարվա II եռամսյակի արդյունքներով բանկային համակարգի շահույթը կազմել է 116,24 միլիարդ դրամ՝ նույն տարվա I եռամսյակի 103,48 միլիարդ դրամի դիմաց, աճը կազմել է 12,32%

«ՄԼ Ֆեշն»-ը պարտատոմսեր է թողարկում. տեղաբաշխողը՝ «Կուբ Ինվեսթ»

Հայաստանի նորաձևության մանրածախ շուկայում գործող «ՄԼ Ֆեշն» ՍՊԸ-ն հայտարարում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հրապարակային թողարկման մասին

Հայաստանում Т-Банк–ի հաճախորդների համար արդեն հասանելի է գնումների վճարումը QR կոդի միջոցով

Т-Банк–ի հաճախորդներին հասանելի է դարձել Հայաստանում գնումների դիմաց QR կոդով վճարումը բջջային հավելվածի միջոցով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img