Mon, 2 March
6.1 C
Yerevan
USD: 376.88 RUB: 4.88 EUR: 442.38 GEL: 140.04 GBP: 505.17

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն ստացել է ՎԶԵԲ–ի և ՄՖԿ–ի պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/.  ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան 2014թ. փետրվարի 12-ին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին շնորհել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի` ՎԶԵԲ-ի (EBRDB1) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի` IFC-ի (IFCCB1) պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ, հայտնեցին բորսայի մամուլի ծառայությունից։

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն բորսայի անդամ է 2008 թվականի հոկտեմբերի 10–ից։

ՄՖԿ -ի 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 10,000 ՀՀ դրամ

անվանական արժեքով, տարեկան 9.7% տոկոսադրույքով, երեք տարի մարման ժամկետով արժեկտրոնային պարտատոմսերը և ՎԶԵԲ-ի 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով և մեկ տարի մարման ժամկետով լողացող տոկոսադրույքով արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի հիմնական Abond ցուցակում:

ՄՖԿ-ի պարտատոմսերի 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով այս թողարկումը ներառում է 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, տարեկան 9.7% տոկոսադրույքով, երեք տարի մարման ժամկետով 200,000 անվանական արժեկտրոնային պարտատոմսեր: Պարտատոմսերը շրջանառվելու են Բորսայում IFCCB1 հապավմամբ, ինչպես նաև թույլատրվելու են հասցեական գործարքների և ՌԵՊՈ հարթակին:

Որպես Շուկա ստեղծող` Ամերիաբանկը կապահովի պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ` ապահովելով երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ամերիաբանկը հանդիսանում է նաև բորսայի երկրորդային Bbond ցուցակում ընդգրկված «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ պարտատոմսերի (SASGB1) շուկա ստեղծող:

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն ունիվերսալ բանկ է, որը ներդրումային, կորպորատիվ և անհատական բանկային ծառայություններ է մատուցում բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով։ Այն Հայաստանի առաջին ներդրումային բանկն է, որը, սկսած 2007 թվականից, բանկային նորարարական ծառայությունների լայն շրջանակ է տրամադրում։ ($1 – 412,25 դրամ)։

NASDAQ OMX (NASDAQ: NDAQ) առևտրային, բորսայական տեխնոլոգիաների, տեղեկատվական և բաժնետիրական ընկերությունների համար հատուկ ծառայությունների առաջատար մատակարարն է աշխարհի վեց մայրցամաքներում: Իր բազմազան լուծումների միջոցով NASDAQ OMX-ն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում պլանավորել, օպտիմիզացնել և վստահաբար իրագործել իրենց բիզնես տեսլականը՝ օգտագործելով այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են թափանցիկություն և ուղղորդում են ներկայիս գլոբալ կապիտալի շուկաներում: Լինելով էլեկտրոնային բորսայական հարթակի հիմնադիր՝ NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները սպասարկում են ավելի քան 80 շուկաներ աշխարհի 50 երկրներում. աշխարհի 10 գործարքներից 1-ը իրականացվում է NASDAQ OMX-ի միջոցով: NASDAQ OMX-ի հարթակում ցուցակված են ավելի քան 8 տրլն ԱՄՆ դոլար կապիտալացում ունեցող ավելի քան 3,200 ընկերություններ, իսկ ծառայություններից օգտվող կորպորատիվ հաճախորդների թիվը գերազանցում է 10,000: –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպես են առաջնորդները կառուցում վստահություն. Ակբա բիզնես ակումբ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2026թ.-ի առաջին Ակբա բիզնես ակումբի...

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և դոլարի փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ ռուբլին շարունակել է նվազել

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թ.-ի փետրվարի 26-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 25-ի համեմատ, աճել է 0.12 կետով՝ հասնելով 377.04 դրամի

ՀՀ-ում նախատեսվում է մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները ներառել ԱՊՊԱ համակարգում. ՆԳՆ

Առաջարկում ենք մոպեդները, տրիցիկլները և  քվադրիցիկլները ևս բերել պարտադիր ապահովագրության դաշտ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (փետրվարի 23 – մարտի 1)

Անցած շաբաթը Հայաստանի ֆինանսական շուկայում բավականին ակտիվ էր և ներառում էր ֆինանսական կայունության ռիսկերի միջազգային գնահատականի հրապարակումը, վարկային կազմակերպությունների տարեկան ցուցանիշների բացահայտումը և AMX-ում պարտքային հատվածի զարգացումը

Ապահովագրական ևս 3 ընկերություն միացավ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի նախաձեռնությանը

Այսօր Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը և «ԱՐՄԵՆԻԱ Ինշուրանս», «ՌԵԳՈ Ինշուրանս» և «ՆԱԻՐԻ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունները ստորագրեցին հուշագիր, որի նպատակն է զարգացնել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img