Հայաստանի ԿԲ-ն տեղաբաշխել է 500 մլն. դրամի պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կենտրոնական բանկը մայիսի 12-ին  տեղաբաշխել է 500 մլն. դրամի պետական (գանձապետական) կարճաժամկետ  պարտատոմսեր։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39092158 թողարկման պարտատոմսեր։

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 204 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 154 մլն դրամ։

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 471 541 266 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.9586 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.9898 տոկոս: Աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառուն: ($1 – 413,19 դրամ է)։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img