ՎԶԵԲ–ը հրաժարվել է Ռուսաստանում նոր ներդրումներ կատարել

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հրաժարվել է Ռուսաստանում նոր ներդրումներ կատարել։ Այդ մասին ասվում է կազմակերպության` հուլիսի 23–ին հրապարակած հաղորդագրությունում։

Ինչպես ասվում է փաստաթղթում, բանկը կշարունակի կառավարել նախագծերի պորտֆելը և հարաբերություններ պահել Ռուսաստանի հաճախորդների հետ, ինչպես նաև մտադիր է պահել ֆիզիկական ներկայությունը երկրում։

ՎԶԵԲ–ի հաղորդագրության մեջ ասվում է, որ կազմակերպության ղեկավարությունը նկատի է առել տնօրենների խորհրդի անդամների մեծամասնության, ներառյալ` դաշինքում չընդգրկված ԵՄ բոլոր անդամ պետությունների կարգադրությունը` երկրում նոր ներդրումներ կատարելու անհնարինության մասին։

Բանկը չի հայտնել, թե կոնկրետ երբ է մտադիր վերադառնալ լիարժեք գործունեության Ռուսաստանում։

ՎԶԵԲ–ի տեղեկացմամբ` 2014 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում կազմակերպության բոլոր ներդրումների 19 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին։

Այն մասին, որ ՎԶԵԲ–ը կարող է սառեցնել Ռուսաստանի վարկավորումը, առաջին անգամ խոսվել է հունիսի կեսերին։ Այդ ժամանակ Bloomberg գործակալությունը, հղում անելով Եվրամիության ղեկավարության անանուն աղբյուրներին, հայտնել էր, որ ԵՄ անդամ–երկրների կառավարությունները կարող են սառեցնել Ռուսաստանի նոր ֆինանսավորումը։ 2014 թվականի մարտին ՎԶԵԲ–ը «Մեծ յոթնյակի» քննադատությանն է արժանացել Ռուսաստանի հետ բիզնեսավարումը շարունակելու համար։

Դեռևս ԵՄ գագաթնաժողովից առաջ հուլիսի 16–ին պարզ էր դարձել, որ կազմակերպության առաջնորդները կխնդրեն ՎԶԵԲ–ին սառեցնել ռուսական նոր նախագծերը։ Անհրաժեշտ է նշել, որ ՎԶԵԲ–ը պաշտոնապես չի ենթարկվում Եվրամիությանը` բանկի բաժնետերերը 64 երկրներ են, ներառյալ` հենց Ռուսաստանը (կանոնադիր կապիտալի 4% ), գումարած երկու միջկառավարական կազմակերպություն։

2014 թվականի մարտի 31–ի դրությամբ ՎԶԵԲ–ը մասնակցել է 790 նախագծի Ռուսաստանում` ներդնելով 24 մլրդ եվրո։ Նախորդ տարի բանկը ռուսական նախագծերի համար հատկացրել է 1.8 մլրդ եվրո։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img