ԱՄՆ դատարանը հաստատել է Արգենտինային տեխնիկական դեֆոլտի հանգեցնող որոշումը

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դը Քիրշները հրատապ խորհրդակցություն է գումարել պետպարտքի վերակազմավորման պայմաններն ընդունած վարկատուների առջև տեխնիկական դեֆոլտի կանխարգելման ռազմավարության մշակման համար։

2005 և 2010 թվականներին Արգենտինան վերակազմավորել է 100 մլրդ դոլարի իր պետպարտքի 93 տոկոսը։ Դեֆոլտային պարտատոմսերի տերերին առաջարկվել է սկզբնական արժեքի նկատմամբ մոտ 70 տոկոսանոց զեղչով նոր թղթերի փոխանակում։ Սակայն պարտատոմսերի մյուս 7 տոկոսը, որ հիմնականում ներկայացնում են վերավաճառող ներդրումային հիմնադրամները, չեն համաձայնել դուրսգրման և պարտքի 100–տոկոսանոց մարում են պահանջել։

Նյույորքցի դատավոր Թոմաս Գրիեսան կողմ է հանդես եկել այս վարկատուներին և պարտավորեցրել է Արգենտինային նրանց 1.33 մլրդ դոլար վճարել։ Դա հանգեցրել է մյուս վարկատուների նկատմամբ տեխնիկական դեֆոլտի վտանգի, քանի որ ամերիկյան դատարանի որոշմամբ Բուենոս–Այրեսը չպետք է վճարումներ կատարի, քանի դեռ չի մարել վերակազմավորման պայմանները չընդունածների պարտքը։ Այն նաև սահմանել է ժամկետ` հուլիսի 30–ը, որի ընթացքում Արգենտինան պետք է համաձայնության հասնի իր վարկատուների հետ, հակառակ դեպքում երկիրը կհայտնվի տեխնիկական դեֆոլտի վիճակում։

Երեքշաբթի Գրիեսան հրաժարվել է դադարեցնել այդ որոշումը և կոչ է արել արգենտինյան կողմին շարունակել բանակցությունները նախքան այդ ամսաթիվը համաձայնության գալու շուրջ։

Այդ կապակցությամբ Արգենտինայի տնտեսության նախարարությունը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ, որում ասվում է, որ «Գրիեսան չի լուծել իրավիճակը, և գիշակեր հիմնադրամները շարունակում են սպառնալ» երկրին։ Տնտեսական գերատեսչությունում հիշեցրել են, որ հունիսի 26–ին կառավարությունն իրականացրել է 1.2 մլրդ դոլարի վճարում, որոնցից 539 հազարը փոխանցվել է Bank of New York Mellon–ի հաշվին։ Այդ միջոցները նախատեսվել են պարտատոմսերի այն տերերի համար, ովքեր համաձայնել են Բուենոս Այրեսի առաջարկած վերակազմավորման հետ։ Սակայն նյույորքցի դատավորը դադարեցրել է այդ վճարումը, նշելով, որ սկզբից Արգենտինան պետք է վճարի հայցը շահած վարկատուներին։

Հարավամերիկյան հանրապետության տնտեսության նախարարությունն էլ հայտարարել է, որ «դեֆոլտի մասին կարելի է խոսել վճարման բացակայության դեպքում, իսկ Արգենտինան վճարում է»։ «Փոխանցված միջոցները չեն կարող արգելափակվել, որովհետև դրանք պատկանում են պետպարտքի վերակազմավորման հետ համաձայնած վարկատուներին,– ասվում է փաստաթղթում։ – Դատավորը պետք է օրինական տերերին իրենց փողերը ստանալու հնարավորություն տա»։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր

Յունիբանկը հաջողությամբ տեղաբաշխում է Հայաստանում առաջին հիբրիդային ներդրումային առաջարկի շրջանակում 3.9 մլրդ դրամ ծավալով թողարկված բաժնետոմսերը

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում հանրապետության 35-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը և հայկական զարդանախշ

Հայաստանի պետական պարտքն առաջին կիսամյակում կազմել է 5,1 տրլն դրամ, անկումը՝ 3,5%․ Ֆիննախ

Հայաստանի պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 5,12 տրլն դրամ՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի 5,30 տրլն դրամի համեմատ, հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Յունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-ի

Յունիբանկը դարձել է Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ որպես կորպորատիվ դոնոր միանալով միջազգային բարեգործական նախաձեռնությանը

Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Կոնվերս Բանկը կրկին նախատեսված ժամկետից շուտ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img