ԵՄ-ում առաջարկել են արգելել ռուբլով իրականացվող գործառնությունները

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիշարդ Չերնեցկին առաջարկել է հանել ռուբլին համաշխարհային ֆինանսական շրջանառությունից՝ դարձնելով այն ոչ փոխարկելի արտարժույթ, հաղորդում է Փրայմը:

«Ռուսական ռուբլին պետք է դադարի փոխարկելի արտարժույթ լինել, այն պետք է հանել միջազգային ֆինանսական շրջանառությունից», – ՌԻԱ Նովոստին մեջբերում է Չերնեցկու հայտարարությունը, որը նա արել է Լեհաստանի սեյմում չորեքշաբթի՝ օգոստոսի 20-ին:

Քաղաքական գործչի խոսքով՝ ռուբլով գործառնություններից համաշխարհային գերտերությունների հրաժարվելը պետք է «կանխարգելիչ պատժամիջոց» դառնա ռուսական տնտեսության դեմ, որը «կաշխատեր առաջ անցնելու ուղղությամբ»:

«Նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է իմանա, թե ինչից է հարկավոր վախենալ և ինչ է նրան սպասվում», – ավելացրել է Չերնեցկին:

Լեհաստանը, լինելով դեպի Ռուսաստան խնձորի և այլ մրգերի խոշոր արտահանողը, ՌԴ-ի պատասխան պատժամիջոցների հետևանքով ԵՄ երկրների շրջանում առավել շատ տուժած երկրներից է: INF ներդրումային բանկի գնահատմամբ՝ Լեհաստանը ռուսական պարենային էմբարգոյի հետևանքով կզրկվի 23 հազար աշխատատեղից, ինչը ԵՄ մյուս երկրների համեմատ բավականին մեծ թիվ է:

Ինչպես նշում է ING-ին, ԵՄ-ում գործազուրկների բանակը կհամալրվի 130 հազար մարդով այն պատճառով, որ Ռուսաստանը հրաժարվել է միրգ, բանջարեղեն և այլ պարենային ապրանք գնել եվրոպական երկրներից: Դրամական արտահայտմամբ ԵՄ-ի կորուստները կկազմեն 6,7 մլրդ եվրո:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img