Ամերիաբանկի կորպորատիվ պորտֆելը 2015 թ.-ի արդյունքում նախատեսվում է ավելացնել 13% և հասցնել 520 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի կորպորատիվ պորտֆելը 2015 թ.-ի արդյունքում նախատեսվում է ավելացնել 70 մլն դոլարով կամ մոտ 13 տոկոսով և հասցնել 520 մլն դոլարի, չորեքշաբթի լրագրողներին ասաց Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը:

Նա նշեց, որ սպասումների համաձայն՝ 2014 թ.-ի արդյունքում Ամերիաբանկի կորպորատիվ պորտֆելը կկազմի 460-470 մլն դոլար:

Նրա խոսքերով՝ նախատեսվում էր, որ բանկի կորպորատիվ պորտֆելի աճը 2014 թ.-ի արդյունքում կկազմի 27,5 տոկոս և կհասնի 440 մլն դոլարի, սակայն արդեն սեպտեմբերի դրությամբ այդ պլանը գրեթե կատարվել է, ինչի շնորհիվ երրորդ եռամսյակի արդյունքում բանկն առաջին տեղը կզբաղեցնի՝ առաջ անցնելով մրցակիցներից:

«Նախատեսվում է, որ բանկին կհաջողվի հասնել այդ ցուցանիշներին տնտեսության աճի, երկրի ՀՆԱ-ում բանկային հատվածի ներգրավվածության ավելացման և մրցակցության ավելացման հաշվին», – ասաց Սահակյանը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ` բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: Այն Հայաստանի առաջին ներդրումային բանկն է, որը 2007 թ.-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն շրջանակ:

2014 թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 342.7 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ գրանցվել է 8,8 տոկոսի աճ), պարտավորությունները՝ 302,5 մլրդ դրամ (9,48 տոկոսի աճ), կապիտալը՝ 40,2 մլրդ դրամ (3,9 տոկոսի աճ): Ամերիաբանկի շահույթը առաջին կիսամյակում կազմել է 2,8 մլրդ դրամ (երկրորդ տեղը երկրի բանկային համակարգում) ($1 – 408,84 դրամ): –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img