Հայաստանում ամփոփվել են ԿԲ–ի «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանում երեքշաբթի ամփոփվել են ԿԲ-ի «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի նախնական արդյունքները, հայտարարեց ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը:

ՀՀ ԿԲ-ն հոկտեմբերի 1-ին հայտարարել էր «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի մեկնարկի մասին: Հոկտեմբերը հայտարարվել էր անձնական ֆինանսներին նվիրված ամիս:

Միջոցառումն անցկացվել է ֆինանսական կրթության մակարդակի բարձրացման և անձնական ֆինանսները կառավարելու հարցերին կարևորություն հաղորդելու համար: Հոկտեմբերի 1-31-ը Հայաստանի մայրաքաղաքում և մարզերում անցկացվեցին մի շարք միջոցառումներ՝ սեմինարներ և ֆինանսական բանավեճեր ուսումնական հաստատություններ, տարատեսակ մրցույթներ, ցուցահանդեսներ բաց երկնքի տակ:

«Վաղ է խոսել ամբողջական ծավալով ծրագրի արդյունքների ամփոփման մասին, սակայն նախնական արդյունքները մենք ամփոփում ենք այսօր», – ասաց Դարբինյանը երեքշաբթի:

Նա նշեց, որ միջոցառումը, որն անցկացվում է արդեն երկրորդ անգամ, այս տարի անցավ ավելի լայն ձևաչափով, իսկ շահառուներն ավելի ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին:

Ինչպես նշեց ՀՀ ԿԲ-ի սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական կրթության կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը, այս տարի միամսյակին մասնակցել է 32 կազմակերպություն:

«Միամսյակը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների շրջանում: Ավտոբուսով կազմակերպված «Ֆինանսական արշավին» մասնակցեց 300 մարդ: Այդ միջոցառման ընթացքում մասնակիցները կարողացան տեսնել, թե ինչպես են աշխատում ֆինանսական կառույցները», – ասաց Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ մեծ հետաքրքրություն առաջացրեց նաև Դիլիջանում կազմակերպված «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղը, որին մասնակցեց 11 բուհի 70 ուսանող: «Երազանքի ծառ» միջոցառումը թույլ տվեց բոլոր ցանկացողներին չորս օրվա ընթացքում արտահայտել ֆինանսների հետ կապված ամենանվիրական ցանկությունները: Նա նշեց, որ մի շարք միջոցառումներ և ակցիաներ կազմակերպվեցին նաև Հայաստանի հեռավոր և սահմանամերձ մարզերում:

Հրապարակվեցին ապահովագրության մասին տեսանյութերի, աշխատանքային գործընթացի լուսանկարների մրցույթների, խնայողությունների մասին շարադրությունների, ձեռքով նկարված թղթադրամի մրցույթի, ինչպես նաև բանավեճերի մրցաշարի և «Երազանքների ծառ» միջոցառման հաղթողների անունները, որոնց մրցանակներ հանձնվեցին:

«Իմ Ֆինանսների միամսյակ»-ն իրականացվել է ՀՀ կենտրոնական բանկի, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի, Հայաստանի բանկերի միության, Վարկային կազմակերպությունների միության, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան-ի, KfW-Kreditanstalt fur Wiederaufbau-ի, SBFIC–Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի, Հայաստանի պատանեկան նվաճումներ ՀԿ-ի, Գիտակների հայկական ասոցիացիայի, ինչպես նաև ֆինանսական առանձին կառույցների համատեղ ջանքերով:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 16-22)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթն առանձնակի փոփոխություններ չի արձանագրել

Հայաստան արտերկրից իրականացված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը հունվարին աճել է մոտ 9 անգամ

Տվյալ ցուցանիշը տարեկան կտրվածքով ավելացել է շուրջ 9 անգամ

ՀՀ ԿԲ–ն պատասխանել է քննադատությանը «Կրիպտոակտիվների մասին» օրենքի վերաբերյալ և տեղեկացրել կրիպտոշուկայի մասնակիցների հետ հանդիպման մասին

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մեկնաբանել է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի վերաբերյալ կրիպտոշուկայի մասնակիցների կողմից հնչող քննադատությունը

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ի՝ 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերըցուցակվելենՀայաստանիֆոնդայինբորսայում

Ներդրողները արդեն մարտի 18-ից հնարավորություն կունենան մասնակցելու «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին

ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

ԿԲ Խորհուրդը մարտի 17–ին նիստի ժամանակ երրորդ անգամ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.50%

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img