Հայաստանում գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրման փորձնական ծրագիրը կմեկնարկի 2015 թվականին. նախարար

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրման փորձնական ծրագիրը կմեկնարկի 2015 թվականին, չորեքշաբթի ամփոփիչ մամուլի ասուլիսում ասաց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

Ըստ նրա, 2015 թվականին նախարարությունն «Ինգո–Արմենիա» ապահովագրական ընկերության հետ համատեղ ծրագրում է Վայոց Ձորի մարզում խոշոր եղջերավոր անասունների ապահովագրման փորձնական նախագիծ իրականացնել։

«Ընկերությունը վերջին երկու տարիների ընթացքում ոլորտի հետազոտություն է կատարել և ծրագրում է սկսել անասնաբուծության ոլորտի ապահովագրումից, որտեղ ռիսկերը համեմատաբար ցածր են, ինչից հետո ծրագրվում է այն տարածել նաև այլ ոլորտների վրա»,– ասաց Կարապետյանը։

Նա միաժամանակ նշեց, որ ոչ մի ուրիշ ապահովագրական ընկերություն չի վերցրել նմանատիպ ռիսկեր։

Նախարարը չի բացառել նաև ապահովագրման համակարգի տարածումը գյուղատնտեսության նաև այլ ոլորտների վրա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, գյուղատնտեսական ռիսկերի պարտադիր ապահովագրման ներդրումն առայժմ տնտեսապես հիմնավորված չէ։ Ըստ նրա, առկա վիճակագրության համաձայն, մենատնտեսները կվճարեն գործնականորեն նույնքան, որքան և կստանան որպես փոխհատուցում, ինչը ռացիոնալ չէ ծախսերի կառավարման տեսանկյունից։ Առավել ևս, կամավոր այդ մեխանիզմը չի գործի։

Հայաստանում այսօր գործում է պարտադիր ապահովագրման միայն մի տեսակ` Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրական ինստիտուտը (ԱՊՊԱ), որը գործում է Հայաստանում 2011թ.-ի հունվարի 1-ից: Հանրապետության ապահովագրական շուկայի վերահսկողությունը 2006թ.-ի հունվարի 1-ից իրականացնում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը։

ԿԲ տվյալների համաձայն` Հայաստանի ապահովագրական ակտիվները 2014 թվականի սեպտեմբերի 30–ի դրությամբ կազմել են 44.1 մլրդ դրամ` ավելանալով 6.3 տոկոսով 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, պարտավորությունները` 27.2 մլրդ դրամ (անկումը` 16,8%), կապիտալը` 16,9 մլրդ դրամ (աճը` 17,2%)։Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2014 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով` կազմել է 2 350.4 մլն դրամ 2013 թվականի նույն ժամանակահատվածի 338 մլն դրամի վնասի դիմաց։ 2014 թվականի սեպտեմբերի 30–ի դրությամբ երկրում գործում է 6 ապահովագրական ընկերություն։ ($1 – 458,51 դրամ)։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img