S&P 500–ի ցուցիչը ռեկորդային աճ է գրանցել Հունաստանի խնդիրների լուծման հարցում ներդրողների ունեցած հույսերի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. S&P 500 լայն շուկայի ամերիկյան ցուցիչը երեքշաբթի տարվա ընթացքում երկրորդ անգամ պատմական առավելագույն ցուցանիշի է հասել Հունաստանի պարտքային խնդիրների լուծման հարցում ներդրողների ունեցած հույսերի ֆոնին, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է Փրայմը։

Dow Jones արդյունաբերական ցուցիչն ավելացել է 0,16 տոկոսով` հասնելով 18047,58 կետի, NASDAQ բարձր տեխնոլոգիական ցուցիչը` 0,11 տոկոսով` մինչև 4899,27 կետի, S&P 500 լայն շուկայի ցուցիչը` 0,16 տոկոսով` մինչև 2100,34 կետի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հունաստանը կարող է դիմել վարկատուներին կես տարով վարկային պայմանագիրը երկարացնելու խնդրանքով։ Երկուշաբթի Եվրախումբը կրկին քննարկել է հունական պարտքի խնդիրը, սակայն նիստն ավարտվել է առանց որևէ որոշման ընդունման։ Եվրագոտու 19 պետություններից 18–ի ֆինանսների նախարարները հանդիպման ժամանակ համակարծիք էին, որ Հունաստանը պետք է երկարացնի ֆինանսական օգնության գործող ծրագիրը։

Կանխատեսվածից ավելի վատ էին ներքին տվյալները։ Նյու Յորքում արտադրական ակտիվության ցուցիչը փետրվարին նվազել է` հասնելով 7,78 կետի, այն դեպքում, երբ վերլուծաբանները սպասում էին, որ այն կնվազի մինչև 9,5 կետի։

Միաժամանակ նավթի գները երեքշաբթի ավելացել են, Brent տեսակի նավթի բարելի արժեքը թարմացրել է 2015 թ.–ի առավելագույն ցուցանիշը` 62,57 դոլար։ WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը, Երևանի ժամանակով ժամը 23։38–ին, ավելացել է 1,29 տոկոսով` հասնելով բարելի դիմաց 53,46 դոլարի։

«Մենք լուրջ փոփոխություններ ենք այսօր ունեցել։ Նավթի գները, որոնք ավելի վաղ նվազում էին, սկսեցին աճել։ Մեծ առաջընթաց է գրանցվել Հունաստանի հարցում, սակայն հիմնական փոփոխությունները կապված են նավթի հետ», – Bloomberg գործակալությանը հայտարարել է Schwab Center–ի դերիվատիվների գծով տնօրեն Ռենդի Ֆրեդերիկը (Randy Frederick)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի արտարժույթի շուկայում անհրաժեշտ է ապահովել անընդհատ իրացվելիություն և արդար գնագոյացում. ԿԲ

Հայաստանի կենտրոնական բանկի գլխավոր խնդիրներից մեկը արտարժույթի շուկայում անընդհատ իրացվելիության և արդար գնագոյացման ապահովումն է, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Մայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար 

2026 թվականի մայիսի 30-ին կկայանա ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչի երկրորդ հանդիպումը

Ակբա բանկը տպավորիչ ցուցանիշներով ամփոփել է 2025 թվականը (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում տպավորիչ ցուցանիշներով ամփոփել է 2025 թվականն ու նոր նշաձողեր սահմանել ընթացիկ տարվա համար։

AMX-ի  հիմնական նպատակը միջազգային կապիտալի շուկաներին ինտեգրվելն է. գլխավոր տնօրեն

Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) հիմնական նպատակներից մեկը Հայաստանի կապիտալի շուկայի ինտեգրումն է միջազգային շուկաներին, հայտարարել է AMX-ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը

Եվրոյի և դոլարի փոխարժեքը բարձրացել է, ռոււբլին՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 0․14 կետով և կազմել 429․12 դրամ, իսկ ռուբլին նվազել է 0․0645 կետով և կազմել 5․0629 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img