ՀՀ ԿԲ–ն համարժեք միջոցներ է ձեռնարկել` ուղղված արտարժույթի շուկայի իրավիճակի հարթմանը

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն բավականին համարժեք միջոցներ է ձեռնարկել` ուղղված արտարժույթի շուկայի իրավիճակի կարգավորմանն ու հարթմանը, ասել է ՎՏԲ–Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն– տնօրինության նախագահ Յուրի Գուսևը «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում։

«Դա ունի հստակ, հասկանալի և տեսանելի արդյունք։ Դրամի փոխարժեքը հաջողվեց կայունացնել` մարելով խուճապը», – ասել է նա։

Այս կապակցությամբ Գուսևը նշել է, որ ԿԲ–ն սերտ կապի մեջ է բանկերի ղեկավարների հետ, շատ հստակ և հետևողականորեն համակարգել է իր բոլոր գործողությունները, ժամանակ է տվել բանկերում համարժեք փոփոխություններ կատարելու համար` առանց կորուստների այս իրավիճակից դուրս գալու նպատակով։

«Սակայն որպես բանկիր` ես կցանկանայի, իհարկե, որպեսզի կարգավորիչի գործողություններն ավելի մեղմ լինեն։ Հիմա, նայելով հետ դեկտեմբեր–հունվարի իրավիճակին, կարելի է փաստել, որ ամեն ինչ ճիշտ է արվել։ Միգուցե, հնարավոր լիներ ինչ–որ բան փոխել, սակայն, ընդհանուր առմամբ, իրավիճակը բավականին համարժեք, պրոֆեսիոնալ էր մշակվել, և ամենակարևորը` սեղմ ժամկետներում։ Հեշտ չէ նման որոշումներ ընդունել մեկ ժամում կամ մեկ օրում», – ավելացրել է գլխավոր տնօրենը։

Միաժամանակ գլխավոր տնօրենը, անդրադառնալով այսօրվա իրավիճակին, նշել է, որ հարկավոր է սպասել այս տարի կարգավորմանը վերաբերող ՀՀ ԿԲ–ի եզրափակիչ որոշմանը։

«Մենք բոլորս հասկանում ենք, որ ինչ–որ փոփոխություններ պետք է լինեն` ինչպես պահուստավորման, այնպես էլ հաշվարկային տոկոսադրույքների մասով։ Եվ, դրանից ելնելով, կփոխենք մեր քաղաքականությունը», – ասել է նա։

ՀՀ ԿԲ–ն դեկտեմբերի 17–ին որոշում է ընդունել 24 տոկոս դարձնել արտարժույթով պարտադիր պահուստավորման նորմատիվը։ Ընդունված որոշման հետ մեկտեղ Նալբանդյանը ապագա գնաճային ճնշումները մեղմելու համար վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 1,75 տոկոսային կետով` հասցնելով 8,5 տոկոսի, իսկ այսօր այն կազմում է 10,5 տոկոս։

Գուսևը նաև ավելացրել է, որ հիմա ՎՏԲ–Հայաստան Բանկը չնչին (1 տոկոսով) բարձրացրել է վարկային տոկոսադրույքը կորպորատիվ հաճախորդների համար, «իսկ մանրածախ բիզնեսը բանկը կփորձի անփոփոխ թողնել»։ Նրա խոսքերով` դեպոզիտային տոկոսադրույքներն աճում են, և եթե նախորդ տարի դրանք տատանվում էին 12–13 տոկոսի սահմանում, «ապա այսօր արդեն ոչ ոքի չի զարմացնում 17–18 տոկոսը»։

«Մի խոսքով, հիմա դեռ մի փոքր անորոշություն է պահպանվում, և կարծում եմ, որ ապրիլ–մայիսին իրավիճակը կպարզվի, և հասկանալի կլինեն նոր կանոնները», – կարծում է բանկի ղեկավարը։

ԿԲ—ի կողմից ձեռնարկված միջոցներից հետո այսօր դոլարի փոխարժեքը կազմում է 481,53 դրամ։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի վերջի դրությամբ կազմել են 379,6 մլրդ դրամ (աճը` 25,6%), պարտավորությունները՝ 334,8 մլրդ դրամ (աճը` 26,3%) , կապիտալը՝ մոտ 44.7 մլրդ դրամ (աճը` 20,2%), վարկային ներդրումները՝ 244.3 մլրդ դրամ(աճը`11,6%)։ Բանկի շահույթը 2014 թվականին կազմել է 777.14 մլն դրամ 2013 թվականի 5.6 մլրդ դրամի շահույթի դիմաց։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img