ՀԲ–ն հաստատել է 30 մլն դոլարի սոցիալական ներդրումների և լոկալ զարգացման վարկային ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. ՀԲ–ի տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի համար 30 մլն դոլարի «Սոցիալական ներդրումներ և լոկալ զարգացում» (Social Investment and Local Development – SILD) վարկային ծրագիրը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀԲ–ի հայկական գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին։

Նրա խոսքերով` ծրագրի ընդհանուր արժեքն է 42,85 մլն դոլար, որից 11 մլն դոլարը կտրամադրվի կառավարության կողմից համաֆինանսավորման տեսքով, իսկ 1,85 մլն դոլարը` համայնքների կողմից համամասնակցության տեսքով։

«30 մլն դոլարի վարկը կտրամադրվի Հայաստանին Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջոցով բավականին ճկուն պայմաններով` 25 տարի ժամկետով 14,5 տարի արտոնյալ ժամանակահատվածով։ Վարկի տոկոսադրույքը կախված կլինի LIBOR–ից, որը կհաստատվի փաստաթղթի հաստատման պահին», – ասաց Բեյլին։

Նա նշեց, որ ծրագրի շրջանակում ՀԲ–ն շարունակում է աջակցել Հայաստանի կառավարությանը համայնքային ենթակառուցվածքների որակի բարելավման և հասանելիության գործում, հնարավորություն է ստեղծում համայնքի բնակիչների համար նոր աշխատատեղերի ստեղծման համար։

Նրա  խոսքերով` նախատեսվում է, որ ծրագիրը կիրականացվի 30 համայնքներում, սակայն միջհամայնքային նախագծերի իրականացման հաշվին այն կանդրադառնա մեծ թվով շահառուների վրա։ Նախատեսվում է, որ ծրագրի շրջանակում կստեղծվի 250 մշտական և մոտ 1500 ժամանակավոր աշխատատեղ։

ՀԲ ներկայացուցիչը նաև նշեց, որ նախագիծը պարունակում է նորարար մոտեցումներ, որոնք նախատեսում են աջակցություն այն համայնքներին, որոնք մտադիր են համագործակցել ենթակառուցվածքների զարգացման ավելի գլոբալ ծրագրերի իրականացման հարցում։

«Ծրագիրը նաև աջակցում է Սոցիալական ներդրումների հիմնադրամը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի վերածելու գործին, ինչը կարևոր է, քանի որ նոր հիմնադրամը կկարողանա ուշադրությունը կենտրոնացնել ավելի գլոբալ ծրագրերի իրականացման, մարզերի ոչ համաչափ զարգացումը կրճատելու վրա։ Բացի այդ, այն կկարողանա միջոցներ ներգրավել ոչ միայն ՀԲ–ից, այլ նաև այլ գործընկերներից` USAID–ից, ԵՄ–ից, Աջակցության շվեյցարական հիմնադրամից և այլ միջազգային հիմնադրամներից և կառույցներից, որոնց թվում են նաև սփյուռքում գործող կառույցները», – ասաց Բեյլին։

Նրա խոսքերով` նոր մոտեցումները թույլ կտան իրականացնել համայնքների ավելի դինամիկ զարգացում, ինչն այդ թվում սիներգետիկ ազդեցություն կգործի տնտեսական ցուցանիշների վրա։

Ինչպես կարծում է ՀԲ ներկայացուցիչը, նմանատիպ հիմնադրամի ձևավորումը շատ կարևոր է Հայաստանի նման փոքր երկրի համար, որը տարբեր տարածաշրջաններում ունի տարբեր մարտահրավերներ, և Տարածքային զարգացման հիմնադրամը կկարողանա ռազմավարական մոտեցումներ դրսևորել այդ մարտահրավերները լուծելու համար։

Նա ընդգծեց, որ ծրագրի իրականացման ընթացքում Սոցիալական ներդրումների հիմնադրամն իրականացրել է համայնքային նշանակության բազմաթիվ միկրոծրագրեր։ Մի կողմից բնակիչները հնարավորություն են ստանում օգտվել նոր արդիականացված ենթակառուցվածքներից, մյուս կողմից` աշխատել ծրագրի շրջանակում նոր աշխատատեղերի ստեղծման հաշվին։

Նրա խոսքերով` ծրագրի իրականացման արդյունքում կվերանորոգվեն դպրոցներ, մանկապարտեզներ, տարբեր հաստատություններ առողջապահության և սոցիալական ծառայությունների ոլորտում, համայնքային կենտրոններ, կարդիականացվեն ջրամատակարարման համակարգերն ու բնակչության կենսապայմանները։

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը ստեղծվել է 1996 թ.–ին և 20 տարում իրականացրել է 115–2 մլն դոլարի ծրագրեր, որից ՀԲ–ն տրամադրել է մոտ 83 մլն դոլար, ինչը թույլ է տվել տարբեր համայնքներում իրականացնել մոտ 900 միկրոծրագրեր, որոնցում մասնակցել է երկրի բնակչության մոտ կեսը։ Աջակցություն է տրամադրվել 120 համայնքներին, ընդ որում հիմնադրամի միջոցների 80 տոկոսը հատկացվել է Հայաստանի առավել խոցելի համայնքներին։

Հայաստանին, որը 1992 թ.–ից ՀԲ–ի անդամ է և 1993 թ.–ից` Զարգացման միջազգային ասոցիացիայի անդամ, ընդհանուր առմամբ տրամադրվել է ավելի քան 2,1 մլրդ դոլար։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Հայաստանի կապիտալի շուկային անհրաժեշտ են ոչ միայն տեխնոլոգիաներ, այլև հասուն կարգավորող և ենթակառուցվածքային միջավայր․NABIX–ի հիմնադիր

Այն մասին, թե ինչպես է փոխվում ավտոմատացման մակարդակը Հայաստանի ֆինանսական հատվածում, ինչ արգելքներ են զսպում թվային ակտիվների ու տոկենացման զարգացումը, և ինչ լուծումներ կարող են դառնալ աճի հաջորդ կետը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է NABIX-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Եվա Բալասանյանը

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img