Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը 2014 թվականի վերջին 6,15% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Չաշխատող և բանկերից դուրս գրված ակտիվների մասնաբաժինը 2014 թվականի դեկտեմբերի վերջին կազմել է 6,15 տոկոս, ինչը 2,14 տ.կ.–ով շատ է 2013 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

ԿԲ տվյալներով` Հայաստանի ռեզիդենտների` չաշխատող և բանկերից դուրս գրված ակտիվների մասնաբաժինը կազմել է 5,94 տոկոս։

Միաժամանակ չաշխատող ակտիվների առավելագույն մասնաբաժինը 2014 թվականի վերջին բաժին է ընկել սպառողական վարկերին`1,06% (0,38 տ.կ. աճ)։

Չչաշխատող ակտիվների մասնաբաժինը շինարարության ոլորտում կազմել է 0,87 տոկոս, վերամշակող արդյունաբերության ոլորտում` 0,61 տոկոս և գյուղատնտեսության ոլորտում` 0,55 տոկոս։

Նշված ժամանակահատվածում չաշխատող ակտիվների մասնաբաժինը հանրային սննդի ոլորտում կազմել է 0,41% (0,24 տ.կ. կետ), հիփոթեքային վարկերի ոլորտում` 0,40% (0,1 տ.կ. աճ), մյուս ոլորտներում` 0,49% (0,31 տ.կ. աճ)։ Չաշխատող ակտիվների մասնաբաժինը սպառողական վարկերի ոլորտում 2013 թվականի դեկտեմբերին գրանցված 1,08%–ից նվազել է մինչև 0,04%։

Առևտրային բանկերի ակտիվների համախառն ծավալը 2014 թվականի դեկտեմբերի 31–ի դրությամբ կազմել է մոտ 3 410,9 մլրդ դրամ։

2014 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել 21 առևտրային բանկ։ (1 դոլարը` 479,74 դրամ) –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն չի նկատում կապիտալի արտահոսք Հայաստանից տարածաշրջանային անորոշության ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկը տարածաշրջանային անորոշության ֆոնին Հայաստանից կապիտալի արտահոսք չի նկատում, հայտարարել է ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը

Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ

Բիզնեսի զարգացման ճանապարհին ընկերության հուսալի գործընկերն է Կոնվերս Բանկը՝ բիզնեսի ֆինանսավորման ընդգրկուն գործիքակազմով

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են նվազել. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/ԱՌԿԱ/․  2026 թվականի մայիսի 5-ին Հայաստանի արտարժույթի...

Մի դրամի ուժը՝ «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին

«Մի դրամի ուժը» նախաձեռնության ապրիլ ամսվա շահառուն «Դավիթբեկյան խաղեր» հիմնադրամն էր

Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը (ՎԻԴԵՈ)

IDBank-ի աջակցությամբ իրականացված Yerevan Spring ID Cup-ը մոտեցավ ավարտին։ Մրցաշարին մասնակցող 164 պատանիների միջև լարված պայքարի արդյունքում լավագույն տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացան իրենց մրցանակները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img