Հայաստանը փորձում է հարմարվել համաշխարհային փխրուն տնտեսության պայմաններում. թերթ

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային տնտեսությունը դեռևս շատ փխրուն է, և սա բացասաբար է ազդում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վրա, որտեղ միջավայրը ծայրահեղ բարդ է։ Տարածաշրջանի երկրները, այդ թվում` Հայաստանը, դեռևս հարմարվում են այդ նոր տնտեսական իրականությանը, ասաց Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Հարավային Կովկասի տարածաշրջանային նորանշանակ ղեկավար Յան վան Բիլսենը «168 ժամ» թերթին տված հարցազրույցում։

«Չնայած սրան` Հայաստանի տնտեսության մեջ առկա են որոշ ավելի մրցունակ ճյուղեր, ինչպես գյուղատնտեսությունը և հանքարդյունաբերությունը, որոնք զգալի պոտենցիալ ունեն։ Մենք օգնում ենք, որպեսզի մասնավոր հատվածի ուժերը մոբիլիզացվեն` նոր աշխատատեղեր ստեղծելու համար»,- հրատարակությունը մեջբերում Բիլսենի խոսքերը։

Նրա խոսքերով` այս փխրուն իրավիճակում շատ բան պետք է արվի երկրի ներդրումային միջավայրի հետագա բարելավման ուղղությամբ։ Դա վերաբերում է նաև քաղաքական կայունության ապահովմանը։ Բիլսենը հիշեցրեց, որ ՄՖԿ-ն վերջերս նախաձեռնեց Հայաստանի ներդրումային միջավայրի  բարեփոխումների երկրորդ ծրագիրը, որն իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից և երկրի կառավարության համար կապահովի խորհրդատվական բնույթի աջակցություն` ներդրումային միջավայրի բարելավման համար։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img