Արդշինբանկի զուտ շահույթը 2015 թ. I եռամսյակում 782,7 մլն. դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. Արդշինբանկի զուտ շահույթը 2015 թ. առաջին  եռամսյակի արդյունքում 782,7 մլն. դրամ է կազմել, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Առաջին եռամսյակի արդյունքներով բանկն իր հիմնական ցուցանիշներով բարելավեց դիրքերն առաջատար եռյակում՝ զբաղեցրեց 2-րդ տեղը ընդհանուր ակտիվների, վարկային պորտֆելի, պարտավորությունների, հաճախորդներից ներգրաված միջոցների մեծություններով և 1-ին տեղը՝ վարկային պորտֆելի աճի ցուցանիշով»,- նշված է հաղորդագրությունում։

Բանկի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 370,2 մլրդ. դրամ` ավելանալով 1%-ով, իսկ բանկի կապիտալն աճել է 2,3%-ով` մինչև 48,3 մլն. դրամ։

Բանկի վարկային պորտֆելը առաջին եռամսյակի արդյունքում կազմել է 239,1 մլրդ. դրամ (աճ` 8,7%), ընդ որում ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը կազմել են  78,6 մլրդ. դրամ (աճ 22,6%)։ Առաջին եռամսյակի արդյունքներով 0.1%-ով նվազել է չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը (NPL) վարկային ակտիվներում՝ կազմելով 2.9%:

Արտաքին ներգրավման գծով 2015 թվականի առաջին եռամսյակի ընթացքում միջազգային ֆինանսական կառույցներից Բանկը ներգրավեց լրացուցիչ $16 մլն:

«Արդշինբանկ» ՓԲԸ–ն (ավելի վաղ` «Արդշինինվեստբանկ», վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ 2014 թվականի նոյեմբերի 31–ին) գրանցվել է 2003 թվականի փետրվարին։ «Արդշինբանկ» ՓԲԸ–ն իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների դիրքում: Ներկայում Բանկի մասնաճյուղային ցանցն իր 55 մասնաճյուղերով խոշորագույններից է հանրապետությունում:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բանկերի ներդրումների պորտֆելը II եռամսյակում կազմել է 1,93 տրլն դրամ՝ տարեսկզբից գրանցելով 9,5%–ի անկում

Միայն երկրորդ եռամսյակում բանկերի ներդրումային պորտֆելը նվազել է 280,76 մլրդ դրամով կամ 12,68%-ով

Հայաստանի բանկերը քաղաքացիներին անվճար կտրամադրեն հաշիվների մասին տեղեկանքներ

Հայաստանում ֆիզիկական անձինք հնարավորություն կստանան առևտրային բանկերից անվճար ստանալ էլեկտրոնային տեղեկանքներ իրենց բանկային հաշիվների, դրանց մնացորդների, ինչպես նաև բանկի հետ փոխադարձ պարտավորությունների առկայության կամ բացակայության մասին: Այս մասին հայտնում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիր (ՎԻԴԵՈ)

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում պաշտոնապես բացվել է արհեստական բանականությամբ, ռոբոտատեխնիկայով և նորագույն լուծումներով համալրված տարածաշրջանում եզակի լոլիկի ջերմոցային համալիր

Կոնվերս Բանկի դրամային պարտատոմսերը տեղաբաշխվեցին ընդամենը 55 րոպեում

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման հաջող ավարտի մասին։

S&P-ն վերահաստատել է Հայաստանի վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարը

«S&P Global Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության «BB-/B» երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն վարկանիշները՝ պահպանելով վարկանիշի «դրական» հեռանկարը, հայտնում է ՀՀ Ֆինանսների նախարարությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img