Հայաստանում HSBCnet-ի միջոցով իրականացված վճարների ընդհանուր ծավալը 2015թ.–ի I եռամսյակում կազմել է 7,6 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կորպորատիվ հաճախորդները HSBCnet-ի միջոցով 2015թ. առաջին եռամսյակի ընթացքում իրականացրել են ավելի քան 1400 մոբայլ վճարումներ, որոնց ընդհանուր արժողությունը կազմել է $7.6 մլն, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«2014թ.–ի վերջին HSBCnet Մոբայլ Բանկ ծրագրի մեկնարկից ի վեր Հայաստանի կորպորատիվ հաճախորդները HSBCnet-ի միջոցով իրականացրել են ավելի քան $12 մլն-ի վճարումներ, ինչը վկայում է մոբայլ բանկինգի նկատմամբ կորպորատիվ հաճախորդների հետաքրքրության ակնհայտ և շարունակական աճի մասին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանում ֆինանսական ոլորտի մասնագետների Մոբայլ Բանկ ծրագրին գրանցվելու ցուցանիշները 4 անգամ գերազանցում են համաշխարհային միջին ցուցանիշը: Մասնավորապես, Հայաստանում HSBCnet օնլայն բանկինգի հաճախորդների 49%-ն օգտվում է HSBCnet Մոբայլ Բանկ ծրագրից, մինչդեռ համաշխարհային մակարդակով այդ ցուցանիշը կազմում է 12%:

«iOS և Android օպերացիոն համակարգերով սարքավորումների վրա գործող HSBCnet Մոբայլ Բանկ հավելվածը ամենալայն տարածումն է գտել հենց Հայաստանում», – նշում են բանկից։

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցված է 1995 թվականի սեպտեմբերի 25-ից: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի 70 տոկոսը, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում բազային գնաճն աճել է մինչև 5% և շարունակում է վերընթաց միտումը. ՀԲ

Հայաստանում բազային գնաճը մայիսին աճել է մինչև 5% (տ/տ)՝ գերազանցելով գնաճի ընդհանուր մակարդակը և շարունակելով վերընթաց միտումը, ասվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – June 2026» ակնարկում։

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու

«Մի դրամի ուժը» նախաձեռնության մայիս ամսվա շահառուն «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամն էր։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 8–14)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է միջազգային ֆինանսական կառույցների որոշումների, արժութային դինամիկայի, կապիտալի շուկայի վերաբերյալ տվյալների և պարտքային օրակարգի ազդեցության ներքո

ԿԲ–ն վերանայել է միջազգային պահուստների կառավարման մոտեցումները և որոշում է կայացրել ոսկին չներառել դրանց կազմում․ Գալստյան

Նրա խոսքով՝ նոր փաստաթուղթը պարունակում է էապես ավելի մանրամասն տեղեկատվություն երկրի միջազգային պահուստների կառուցվածքի մասին

Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար (ՎԻԴԵՈ)

Արդեն երեք տարի Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում Սյուզաննա Բարսեղյանն արտադրում է բնական անուշահամ չրեր և հատուկ բաղադրատոմսով չրահունց կոնֆետներ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img