Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի 2015 թ.–ի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի 2015 թ.–ի վարկանիշը։

Հարկ է նշել, որ Հայաստանի բանկային հատվածը նախորդ տարի բախվեց լուրջ մարտահրավերների հետ։ Հայկական տնտեսության տեմպերի նվազումը, թույլ գործարար ակտիվությունն ու բնակչության վճարունակության վատացումն ուղղակիորեն ազդեցին բանկերի հիմնական ցուցանիշների, այդ թվում` շահույթի վրա։ Բանկային ցուցանիշների վատացում գրանցվեց հիմնականում նախորդ տարվա առաջին կիսամյակում, երբ հայկական դրամի կտրուկ արժեզրկման ազդեցությունը դեռ ուժեղ էր։ Այսպես, բանկերի ակտիվները նվազեցին 3,6 տոկոսով, պարտականությունները` 5,1 տոկոսով, վարկային ներդրումները` 4,5 տոկոսով։ Միաժամանակ բանկերի շահույթը նվազեց 54 տոկոսով։ Վատացան նաև լիկվիդայնության ցուցանիշները, ավելացան չաշխատող վարկերը։

Այդուհանդերձ, նախորդ տարի Հայաստանում գործող 21 բանկից 16–ն ավարտեցին 2015 թ.–ը 29,5 մլրդ դրամի շահույթով, հինգ բանկերի վնասները կազմեցին 11,3 մլրդ դրամ։ 2014 թ.–ին բանկերի շահույթը կազմել է 37,4 մլրդ դրամ, իսկ վնասները` 21,6 մլրդ դրամ։

Այսպիսով, բանկերի զուտ շահույթը 2015 թ.–ին կազմել է 18,2 մլրդ դրամ` 2014 թ.–ին գրանցված 16,2 մլրդ դրամի համեմատ` ավելանալով 12,3 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն` շահույթի ցուցանիշով առաջատարների հնգյակում ներառվել են HSBC Բանկ Հայաստանը, Ամերիաբանկը, Ինեկոբանկը, Արդշինբանկն ու Արմսվիսբանկը։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով` երկրում ամենաշահութաբեր բանկը 2015 թ.–ին HSBC Բանկ Հայաստանն է, որի զուտ շահույթը 2015 թ.–ին կազմել է 6,4 մլրդ դրամ (2,3 տոկոսի անկում` 2014 թ.–ի համեմատ)։

Հարկ է նշել, որ բանկին հաջողվել է առաջատարի դիրքից հանել 2014 թ.–ի առաջատար Ամերիաբանկին, որը «ԱՌԿԱ»–ի վարկանիշում զբաղեցրել է 2–րդ տեղը` 4,8 մլրդ դրամի շահույթով (32,56 տոկոսի անկում` 2014 թ.–ի համեմատ)։

Երրորդը Ինեկոբանկն է, որի շահույթը նվազել է 0,35 տոկոսով և կազմել 4,7 մլրդ դրամ։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի չորրորդ հորիզոնականում Արդշինբանկն է` 2,8 մլրդ դրամի շահույթով։ Բանկի շահույթը տարվա ընթացքում նվազել է 28,2 տոկոսով։

Առաջատարների հնգյակը եզրափակում է Արմսվիսբանկը։ Բանկի շահույթը նախորդ տարվա արդյունքով կազմել է 1,9 մլրդ դրամ (8,3 տոկոսի անկում)։

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն` շահութաբեր բանկերից միայն չորս վարկային կազմակերպություններն են գրանցել շահույթի աճ` ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ` 6 անգամ, Պրոմեթեյ բանկը` 10,2 տոկոսի աճ, Անելիք բանկը` 2,2 անգամ, Մելլաթ բանկը` 3,1 անգամ։ Միաժամանակ վնասով աշխատած հինգ բանկերից երկուսը կրճատել են իրենց վնասները. Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը` 66,8 տոկոսով, ՎՏԲ–Հայաստան բանկը` 76,7 տոկոսով։

Բանկերի զուտ շահույթի վարկանիշը կազմելու համար աղբյուր է ծառայել «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերը» տեղեկագիրը։

Այս տեղեկագիրը և գործակալության այլ տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար կարելի է դիմել մարկետինգի բաժին (е-mail: [email protected])։-0-

 Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի 2015 թ.–ի վարկանիշը

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

ԿԲ Խորհուրդը մարտի 17–ին նիստի ժամանակ երրորդ անգամ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.50%

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 9–14)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը նշանավորվեց մասնագիտացված միջազգային համաժողովում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների քննարկմամբ

ԿԲ-ն խստորեն կհետևի պարտատոմսեր թողարկելիս տեղեկատվության բացահայտմանը. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է պարտատոմսերի թողարկման ժամանակ թողարկողների տրամադրած տեղեկատվությանն ուշադիր հետևելու անհրաժեշտության մասին

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img