«Յունիբանկը» 2015 թ.–ին իրականացրել է մոտ 193 մլն դոլարի ավելի քան 310 հազար փոխանցում

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Յունիբանկը» 2015 թ.–ին իրականացրել է մոտ 193 մլն դոլարի ավելի քան 310 հազար փոխանցում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Յունիբանկը» Unistream և Intel Express միջազգային համակարգերի միջոցով իրականացնում է դրաման փոխանցումներ ողջ աշխարհում առանց հաշվեհամար բացելու։

«Unistream համակարգը հարմար և ձեռնտու է հաճախորդների համար ոչ միայն օպտիմալ սակագներով` սկսած 0,3 տոկոսից, պարզ ձևակերպմամբ և լայն աշխարհագրությամբ, այդ թվում նաև` լրացուցիչ հնարավորություններով։ Unistream դրամական փոխանցումների միջոցով «Յունիբանկում» կարելի է վճարել կոմունալ ծառայությունների, ապրանքների համար, մարել վարկը, համալրել քարտային հաշիվը կամ դեպոզիտը», – նշվում է հաղորդագրության մեջ։

«Յունիբանկը» նաև հնարավորություն է տրամադրել իր հաճախորդներին ստանալ Unistream փոխանցումներն առանց բանկ այցելելու։ Ծառայությունը թույլ է տալիս նաև հեռախոսազանգի միջոցով դրամական միջոցներ փոխանցել VISA կամ ArCa բանկային քարտերի վրա։

«Քարտի վրա փոխանցումներն իրականացվում են օպերատիվ և պարզ։ Փոխանցման ստացողը պետք է միայն զանգահարի բանկ (+37410) 59 22 33 հեռախոսահամարով, օպերատորին ասի փոխանցման իդենտիֆիկացիոն գաղտնաբառը, արժույթը, փոխանցման գումարը, քարտի 16 նիշանոց համարը, և դրամական միջոցները հասանելի կլինեն քարտային հաշվի համար գործառնության իրականացումից անմիջապես հետո։ Եթե փոխանցման արժույթը չի համապատասխանում քարտային հաշվի արժույթին, ապա իրականացվում է փոխարկում օրվա փոխարժեքով։ Ծառայությունը տրամադրվում է անվճար», – տեղեկացրեցին մամուլի ծառայությունից։

Այսօր «Յունիբանկի» սպասարկման ցանցը ներառում է 45 մասնաճյուղ և 50 պրոմո–կետ։ Բանկը սպասարկում է ավելի քան 300 հազար հաճախորդի։

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի միակ բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։ Բանկի ակտիվները 2015 թ.–ի կազմել են 158,5 մլրդ դրամ, պարտականությունները` 135,6 մլրդ դրամ, կապիտալը` 22,8 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 110,2 մլրդ դրամ։ Բանկի շահույթը 2015 թ.–ին կազմել է 493,2 մլն դրամ ($1 – 489,82 դրամ)։  -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ՀՀ ԿԲ-ն և բանկերը պատրաստ են խստացնել հեռախոսային խարդախության դեմ պայքարի մեխանիզմները. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկը բանկերի հետ համատեղ պատրաստ է ներդնել հեռախոսային խարդախությունների կանխարգելման ավելի խիստ մեխանիզմներ

Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին Հայաստանում ռիսկի հավելավճարն աճել է. Գալստյան

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Հայաստանում ռիսկի հավելավճարը որոշակիորեն աճել է, թեև ոչ այնքան, որքան տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող այլ երկրներում

Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պարոն Անդրանիկ Գրիգորյանը մարտի 31-ից դադարեցնելու է գործունեությունը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում՝ իր նախաձեռնությամբ

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img