ՀՀ ԿԲ–ն ավելի բարձր երաշխիքային վճարներ է սահմանել բանկերի համար

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը լրացում է կատարել «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում։

Ինչպես հայտնում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը, այդ լրացումը հնարավորություն է տալիս ՀՀ կենտրոնական բանկին, կախված բանկի ռիսկայնության մակարդակից, սահմանել ավելի բարձր երաշխիքային վճարներ:

Այս փուլում որպես բանկի գործունեության ռիսկայնության ցուցանիշ Կենտրոնական բանկը համարում է արտարժութային ավանդների ներգրավման նպատակով բանկի կողմից վարվող բարձր տոկոսադրույքային քաղաքականությունը:

Մասնավորապես,  այն բանկերը, որոնք ներգրավում են առավել բարձր տոկոսադրույքով ավանդներ, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին պետք է վճարեն համապատասխանաբար ավելի բարձր երաշխիքային վճարներ:

«Տարբերակված երաշխիքային վճարների կիրառումն առավել արդարացի է դարձնում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի միջոցների ձևավորման գործընթացը»,– ասվում է հաղորդագրությունում։

Ակնկալվում է, որ մի կողմից, տարբերակված երաշխիքային վճարների համակարգի ներդրումը միջնաժամկետ հատվածում կհանգեցնի շուկայում ձևավորված տոկոսադրույքների միջին մակարդակի նվազեցմանը` նպաստելով վարկային ռեսուրսների հասանելիության բարելավմանը, մյուս կողմից, կնպաստի ՀՀ կենտրոնական բանկի կողմից որդեգրված ապադոլարայնացման քաղաքականությանը՝ հանգեցնելով ՀՀ դրամով ավանդների գրավչության բարձրացմանը: -0-

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (ապրիլի 27–ից մայիսի 3–ը)

Անցած շաբաթ Հայաստանում ուշադրության կենտրոնում էին բանկերի հարկման փոփոխությունները, վճարային ծառայությունների մասին նոր օրենքի մշակումը և ներդրումային ընկերությունների տրանսֆորմացիոն գործընթացները

Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ

Բիզնեսի զարգացման ճանապարհին ընկերության հուսալի գործընկերն է Կոնվերս Բանկը՝ բիզնեսի ֆինանսավորման ընդգրկուն գործիքակազմով

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 3.22 կետով

2026 թվականի մայիսի 6-ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված  ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   մայիսի 5-ի համեմատ նվազել է 0.44 կետով՝ հասնելով 370 դրամի

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են նվազել. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/ԱՌԿԱ/․  2026 թվականի մայիսի 5-ին Հայաստանի արտարժույթի...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img