Fitch–ն Ամերիաբանկին տվել է «B+» վարկանիշ` «կայուն» հեռանկարով. Թառումյան

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./ԱՌԿԱ/. Ամերիաբանկի բարձր լիկվիդայնությունը թույլ է տվել հաստատել Fitch–ի վարկանիշը «B +» մակարդակում, իսկ կանխատեսումը փոխել` դարձնելով «Կայուն», ուրբաթ Երևանում լրագրողներին տեղեկացրեց Ամերիաբանկի գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը։

«Fitch» միջազգային վարկանշային հեղինակավոր կազմակերպությունը վերահաստատել է Ամերիաբանկին շնորհած արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի «B պլյուս» վարկանիշը` սահմանելով Կայուն հեռանկար մեկ տարի առաջ շնորհած Բացասական հեռանկարի (Long-term Issuer Default Rating (IDR)) փոխարեն:

«Կան դրական միտումներ և դրա պատճառն այն է, որ Ամերիաբանկն ունի բավարար լիկվիդայնություն, կարող է կառավարել ռիսկերը, հատկապես` վերաֆինանսավորման շուկայում և ունի մեծ ներուժ` տնտեսության հնարավոր վատացմանը դիմակայելու համար», – ասաց Թառումյանը։

Նրա խոսքով` այս հարցում մեծ դեր է կատարել նաև այն փաստը, որ Ամերիաբանկը համակարգի խոշորագույն բանկերից է, որը վարկավորման, առևտրի ֆինանսավորման և հաճախորդների միջոցների ներգրավման ծավալներով զբաղեցնում է հայկական շուկայի մինչև 15 տոկոսը։

Թառումյանը նաև նշեց, որ կանխատեսման փոփոխությունը (դեպի «Կայուն») պայմանավորված է նաև հիմնական սպասումներով, որ բանկը կամրապնդի իր կայուն դիրքերը և նրանով, որ բանկն ունի կապիտալի և դրա ադեկվատության բավականին բարձր ցուցանիշներ, ինչը թույլ է տալիս չեզոքացնել հնարավոր կորուստները։

Գլխավոր տնօրենի տեղակալի խոսքով` բանկի գործունեությունից ստացված եկամուտները ևս բավարար են` հնարավոր ռիսկերը չեզոքացնելու համար։

«Մեզ համար այս վարկանիշը կարևոր է նրանով, որ մեջ միջազգային գործընկերները հնարավորություն ունեն նման վարկանիշերի միջոցով գնահատել ֆինանսական կազմակերպությունների վիճակը։ Այսպիսով, մենք կարող ենք խորացնել հարաբերությունները մեր արտասահմանյան գործընկերների հետ` ապացուցելով, որ հուսալի ընկերություն ենք», – ասաց Թառումյանը։

Վարկանիշի հեռանկարը վերանայելով Կայուն` «Fitch»-ն ակնկալում է, որ Ամերիաբանկը կպահպանի իր կայուն դիրքը` դիմակայելով արտաքին բարդ միջավայրի ճնշումներին: «Fitch» –ը կարևորել է այն հանգամանքը, որ չնայաց ՀՀ բանկային համակարգում առկա բարձր մրցակցությանը, Ամերիաբանկը գրավել է հաստատուն դիրքեր շուկայում` պահպանելով առաջատարի դիրքը վարկավորման ոլորտում (մասնաբաժինը շուկայում` 14,8%), առևտրի ֆինանսավորման և հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունների գծով (մասնաբաժինը շուկայում`15%):

Բացի այդ, Բանկն ունի նաև եկամտաբերության բավարար մակարդակ և կապիտալի զգալի պաշար` 2015թ-ի դեկտեմբերին ՎԶԵԲ-ից ներգրաված 30 մլն ԱՄՆ դոլար միջոցների հաշվին: «Fitch»-ի կողմից Կայուն հեռանկարով «B պլյուս» վարկանիշի ստացումը կնպաստի միջազգային ասպարեզում Ամերիաբանկի ճանաչելիության և Բանկի հանդեպ ունեցած վստահության մակարդակի բարձրացմանը, Հայաստանում օտարերկրյա ներդրողների հետ գործընկերական հարաբերությունների ընդլայնմանը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ` բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով։ Այն Հայաստանում գործող առաջին ներդրումային բանկն է, որը 2007 թ.–ից տրամադրում է ներդրումային բանկային ծառայությունների լայն շրջանակ։

Բանկի ակտիվները 2016 թ.–ի առաջին եռամսյակի վերջում կազմել են 507,7 մլրդ դրամ, պարտավորությունները ` 447 մլրդ դրամ, կապիտալը` 60,6 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 330,4 մլրդ դրամ, զուտ շահույթը` 1 195,8 մլն դրամ ($1 – 479,34 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img