Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ աճել է 2,3%–ով` մինչև 1 8187,82 դրամ մեկ գրամի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքը հունիսի 20–ից 26–ն ընկած ժամանակահատվածում մեկ գրամի դիմաց կազմել է 1 8187,82 դրամ, ինչը նախորդ ժամանակահատվածի համարժեք ցուցանիշից ավել է մոտ 2,3 տոկոսով կամ 404,85 դրամով։

Միաժամանակ, ոսկու բացթողնման արժեքը սահմանվել է 1 9769,37 դրամ` աճելով 2,3 տոկոսով կամ 440,06 դրամով:

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ` գնման գին` 245,78 դրամ (8,17 դրամի աճ), բացթողնման գին` 267,15 դրամ (8,88 դրամի աճ), պլատինում` գնման գին` 1 3869,09 դրամ (241,79 դրամի նվազում), բացթողնման գինը` 1 5075,10 դրամ (262,81 դրամի նվազում), պալադիում` գնման գինը` 7 632,39 դրամ (245,19 դրամի նվազում), բացթողնման գինը` 8 296,07 դրամ (266,52 դրամի անկում) ($1 – 476,02 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img