Հայաստանում սեպտեմբերի 1-ից ավտոմեքենայի ապահովագրումն իրականացվելու է սեփականատիրոջ անունով

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում սեպտեմբերի 1-ից ավտոմեքենայի պատասխանատվության պարտադիր ապահովագրման պայմանագրերը կնքվելու են միայն ավտոմեքենայի սեփականատիրոջ անունով, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն Վահան Ավետիսյանը:

«Սեպտեմբերի 1-ից ԱՊՊԱ համակարգն անցնում է ապահովադրի բոնուս-մալուս համակարգի (ապահովագրական պատմության վրա հիմնված զեղչերի համակարգ): Դա նշանակում է, որ փոխադրամիջոցների սեփականատերերն այլևս պարտավոր չեն ապահովագրական պայմանագրում նշել նրանց, ովքեր վարում են մեքենան լիազորագրով», – հայտարարեց Ավետիսյանը` ավելացնելով, որ նոր համակարգի շնորհիվ, սեփականատերերն ազատվում են լրացուցիչ ապահովագրավճարից։

Նրա խոսքով, սեպտեմբերի 1-ից կգործի նաև ԱՊՊԱ-ի նոր սակագին` սակայն առանց գնային փոփոխությունների:

«Նոր սակագինը կազմվել է ԱՊՊԱ-ի ոլորտում հինգամյա վիճակագրության հիման վրա ռիսկի գործոնի շտկմամբ, ինչպես նաև ռիսկի գործոնի վերացմամբ, որը հաշվի է առնում վարորդի տարիքը և փորձը», – ասաց Ավետիսյանը:

Ավետիսյանի խոսքով, սեպտեմբերի 1-ից ապահովագրողի բոնուս-մալուսի չափի մասին տեղեկատվությունը, ինչպես նաև վարորդի պատմությանը կարելի է ծանոթանալ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում: -0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img