Ֆրանսահայ 8 բժիշկներ բարեգործական ծրագիր իրականացրին Սյունիքում ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի օժանդակությամբ

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Ֆրանսահայ բժիշկների միության (UMAF) անդամներն ավելի քան 500 երեխայի են հետազոտել Սյունիքի մարզի տարբեր գյուղերում և Սիսիան քաղաքում ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ի աջակցությամբ իրականացված բարեգործական ծրագրի շրջանակում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

UMAF-ի բժիշկները յուրաքանչյուր տարի երկու անգամ` մայիսին և օգոստոսին, գալիս են Հայաստան։ Մայիսի այցելության նպատակը հիմնականում փորձի փոխանակումն է։

Նրանք համայնքների դպրոցների բժիշկներին են փոխանցում երեխաների աչքերի հետազոտման իրենց մեթոդների գաղտնիքները։

«Օգոստոսի այցելության ժամանակ Ֆրանսիայի հայ բժիշկները իրենց հետ հայրենիք են բերում մեծ թվով օպտիկական ոսպնյակներ, լաբորատոր և ակնաբուժական սարքավորումներ և, տեղում ստուգելով երեխաների տեսողությունը՝ հարկ եղած ժամանակ  պատրաստում և նվիրում են ակնոցները»,– ասվում է բանկի հաղորդագրությունում։

«Մենք արդեն 13 տարի է՝ գալիս ենք Հայաստան և մեր ներդրումն ունենում մեր երեխաների առողջության պահպանության գործում: Իրականացվող ծրագիրը ցանկացել ենք անցկացնել գյուղերում, քանի որ այստեղ ավելի է զգացվում բժիշկների և սարքավորումների կարիքը: Հիմա և՛ բժիշկներն են եկել, և՛ սարքավորումն ենք բերել՝ այն էլ՝ մեր արձակուրդի հաշվին: Այս տարի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ մեր խմբի 8 բժիշկներով եկանք Հայաստան՝ մեզ հետ այստեղ տեղափոխելով մեծ քանակությամբ սարքավորումներ»,– ասաց Հայաստան ժամանած Ֆրանսիայի բժիշկների միության խմբի ղեկավար Լևոն Արթինյանը։

Նա մասնավորապես նշեց, որ իրենք դիմել են վաղեմի ընկեր ԱԿԲԱ-ին, որի հետ արդեն 20 տարի աշխատում են, և բանկը համաձայնել է աջակցել ծրագրի իրականացման գործում:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով($1 – 474,60 դրամ)։ -0-

 

 

 

 

 

 

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

ՀՀ ԿԲ-ն և բանկերը պատրաստ են խստացնել հեռախոսային խարդախության դեմ պայքարի մեխանիզմները. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկը բանկերի հետ համատեղ պատրաստ է ներդնել հեռախոսային խարդախությունների կանխարգելման ավելի խիստ մեխանիզմներ

ԿԲ նախագահը պարզաբանել է փետրվարյան գնաճի պատճառը

Ինչպես նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում, ընթացիկ տարվա փետրվարին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%

ՀՀ ԿԲ–ն կարող է անցնել ավելի խիստ հռետորաբանության և տոկոսադրույքի բարձրացման․Freedom Broker Armenia(ԲԱՑԱՌԻԿ)

այաստանի Կենտրոնական բանկի կողմից առավել խիստ դրամավարկային հռետորաբանությանն անցնելու և կարճաժամկետ հեռանկարում տոկոսադրույքի հնարավոր բարձրացման հավանականությունը կարող է մեծանալ, հայտարարեց Freedom Broker Armenia-ի կորպորատիվ ֆինանսների բաժնի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img