NASDAQ OMX Արմենիա բորսայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով գործարքներ չեն իրականացվել

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա բորսայում ԱՄՆ դոլարի առուվաճառքի գործարքներ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը չեն իրականացվել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ–ի մամուլի ծառայությունից։

Բորսայում արտարժույթով վերջին գործարքը գրանցվել է մայիսի 17-ին` 100 հազար դոլար գումարի չափով, երբ դոլարի փոխարժեքը կազմում էր 477,75 դրամ։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ.–ի հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100% բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ.–ի հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի աճուրդների կազմակերպման արտոնագիրը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առքուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին: ($1– 480,74 դրամ): –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով

Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Յունիբանկի երկարաժամկետ տեղական և արտարժույթով ավանդների վարկանիշը B1 մակարդակում՝ պահպանելով կայուն հեռանկարը

Idram-ը և IDBank-ը այս ամռանը լողավազաններում idcoins-ով վճարելիս առաջարկում են մինչև 30% հետվճար

Ամռան առաջին օրերից ակտիվանում է «ճամպրուկային տրամադրությունը»։

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում հուշադրամ՝ նվիրված Ալեք Մանուկյանի 125-ամյակին

2026 թվականի հունիսի 16-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ալեք Մանուկյանի ծննդյան 125-ամյակ» ոսկե հուշադրամը

Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար (ՎԻԴԵՈ)

Արդեն երեք տարի Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում Սյուզաննա Բարսեղյանն արտադրում է բնական անուշահամ չրեր և հատուկ բաղադրատոմսով չրահունց կոնֆետներ

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու

«Մի դրամի ուժը» նախաձեռնության մայիս ամսվա շահառուն «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամն էր։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img