Հայաստանի ԿԲ–ն աշխատում է «ԱՐՈՒՍ» դրամական փոխանցումների միասնական համակարգի գործարկման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՐՈՒՍ համակարգի գործարկման նպատակով ՀՀ Կենտրոնական բանկը համագործակցության է հրավիրում կազմակերպությունների, որոնք ունեն միջազգային հարուստ փորձ և գիտելիքներ վճարահաշվարկային բնագավառում, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

2016 թվականի հուլիսին ՀՀ Կենտրոնական բանկը հանրապետության ֆինանսական համակարգի կայունության ամրապնդման նպատակով նախաձեռնել է «ԱՐՈՒՍ» դրամական փոխանցումների միասնական համակարգի ստեղծումը։ Հայաստանի Կենտրոնական բանկը ստեղծում է դրամական փոխանցումների միասնական համակարգը`հաշվի առնելով այն, որ դրամական փոխանցումները կարևոր դեր են խաղում ՀՀ ֆինանսական համակարգում, ինչպես նաև հաշվի առնելով մի շարք խնդիրներ, որոնք ի հայտ են եկել միջազգային դրամական փոխանցումների համակարգերի հետ աշխատելիս։ «ԱՐՈՒՍ» համակարգը ՀՀ Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի համատեղ գաղափարն է։

Ինչպես հայտնում է ՀՀ ԿԲ–ն, համագործակցող կազմակերպությունը պետք է բավարարի հետևյալ պահանջները` դրամական փոխանցումների միջազգային շուկայում ունենա առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ, ունենա դրամական փոխանցումների միջազգային շուկայի մասնակիցների հետ համագործակցության փորձ, լինի ՏՀԶԿ երկրներում լիցենզավորված և վերահսկվող ֆինանսական կազմակերպություն։

Ընկերությունը պետք է ունենա կիրառվող տեղեկատվական հարթակի առկայություն, որը կառուցված է դրամական փոխանցումների ոլորտում առաջատար տեխնոլոգիաների հիման վրա։ Արտասահմանյան կազմակերպությունը պետք է պատրաստ լինեն գրանցելու Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնագիտացված (դուստր) կազմակերպություններ։

Համագործակցության համար դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2017 թ.–ի դեկտեմբերի 4–ն է: Պարզաբանումներ ստանալու համար հարցադրումները, ինչպես նաև անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կարելի է ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով: -0-

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են նվազել, մինչդեռ դոլարը փոքր-ինչ աճել է. ԿԲ

2026 թվականի հուլիսի 14-ի դրությամբ,  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հուլիսի 13-ի համեմատ աճել է 0.05 կետով՝ հասնելով 366.74 դրամի։

Երևանի բյուջեի սեփական եկամուտները հունվար–հունիսին գերակատարվել են 10,3%–ով

Կատարողականը կազմել է 110,3%, գերակատարումը՝ շուրջ 4,6 մլրդ դրամ

Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա (ՎԻԴԵՈ)

 Շուրջ  30 տարի «Արաքս» թռչնաֆաբրիկան ամեն օր հայկական շուկան ապահովում է թարմ թռչնամսով և հավկիթներով

Կոնվերս Բանկը լավագույննէ Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Կոնվերս Բանկը Euromoney հեղինակավոր միջազգային կազմակերպության կողմից արժանացել է Armenia’s Best Digital Bank for Consumers մրցանակին

Fitch. Հայաստանի միջազգային պահուստների բավարարվածությունը մինչև 2028 թ․–ը կմնա համանման վարկանիշ ունեցող երկրների մակարդակից ցածր

Մայիսի վերջի դրությամբ արժութային պահուստները հասել են ռեկորդային 5,9 միլիարդ ԱՄՆ դոլարի, քանի որ Հայաստանի Կենտրոնական բանկը ներքին շուկայում ԱՄՆ դոլար էր գնում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img