Thu, 5 March
2.1 C
Yerevan
USD: 377.86 RUB: 4.85 EUR: 439.56 GEL: 138.73 GBP: 505.50

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ոսկու գրավադրմամբ վարկերի շահավետ պայմաններով Ամանորյա ակցիա

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը, շարունակելով հաճախորդների համար լավագույն պայմաններով վարկերի տրամադրման ռազմավարությունը, մեկնարկել է ոսկու գրավադրմամբ վարկերի Ամանորյա ակցիա իջեցված էֆեկտիվ տոկոսադրույքներով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Բանկը հնարավորություն է տալիս ձևակերպել ոսկյա իրերի գրավադրմամբ  վարկ շահավետ պայմաններով`

վարկի տարեկան անվանական տոկոսադրույք – սկսած 0% -ից,  վարկը տրամադրվում է ոսկու գնահատված արժեքի մինչև 150% -ի չափով, վարկի մարման ժամկետը մինչև 2 տարի է, ընդ որում` վարկի մարման կարգը ընտրվում է հաճախորդի հայեցողությամբ:

Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում է հատուկ առաջարկ վերաֆինանսավորվող լոմբարդային վարկերի համար:

Տեղափոխելով ոսկու գրավադրմամբ վարկերը այլ բանկերից կամ վարկային կազմակերպություններից ՎՏԲ-Հայաստան Բանկ` հաճախորդները կստանան գրավի գնահատված արժեքից  40%-ով ավել գումար:

Ոսկու գրավադրմամբ վարկ ձևակերպելու դեպքում հաճախորդները կարող են օգտվել նաև հետևյալ առավելություններից.

  • անհրաժեշտության դեպքում Բանկը կարող է միջոցներ տրամադրել հաճախորդի գործող վարկը այլ բանկում մարելու և ՎՏԲ-Հայաստան Բանկում ավելի հարմարավետ պայմաններով նոր վարկ ձևակերպելու նպատակով,
  • վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում,
  • վարկի ձևակերպումը իրականացվում է տեղում հաշված րոպեների ընթացքում,
  • վարկը ստանալու համար հաճախորդը պետք է ներկայացնի փաստաթղթերի նվազագույն փաթեթ. Անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ):

Ավելի մանրամասն տեղեկություններ ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկավորման պայմանների վերաբերյալ կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, պաշտոնական կայքում` www.vtb.am կամ 87-87 հեռախոսահամարով՝ Բանկի կոնտակտային կենտրոնում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: -0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները շարունակել են նվազել. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի մարտի 2-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 27-ի համեմատ նվազել է 0.12 կետով՝ կազմելով 376.88 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (փետրվարի 23 – մարտի 1)

Անցած շաբաթը Հայաստանի ֆինանսական շուկայում բավականին ակտիվ էր և ներառում էր ֆինանսական կայունության ռիսկերի միջազգային գնահատականի հրապարակումը, վարկային կազմակերպությունների տարեկան ցուցանիշների բացահայտումը և AMX-ում պարտքային հատվածի զարգացումը

ՀՀ-ում նախատեսվում է մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները ներառել ԱՊՊԱ համակարգում. ՆԳՆ

Առաջարկում ենք մոպեդները, տրիցիկլները և  քվադրիցիկլները ևս բերել պարտադիր ապահովագրության դաշտ

UBPay-ը և MoneyTO–ն մեկնարկում են դրամական փոխանցումներ Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա

UBPay հայաստանյան վճարային համակարգի հաճախորդներն այսուհետ կարող են դրամական փոխանցումներ կատարել Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա՝ անմիջապես ստացողների բանկային հաշիվներին

Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկի և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ Կոմիտասի անվան պուրակը կբարեկարգվի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img