Wed, 9 July
30.1 C
Yerevan
USD: 383.82 RUB: 4.91 EUR: 449.11 GEL: 141.28 GBP: 521.34

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Մոբայլ Բանկինգի» օգտատերերի քանակը հասնում է 120 000 -ի

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. 2018 թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցել է ռեկորդային աճ Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգի օգտատերերի քանակով: 2018 թ-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգում գրանցված հաճախորդների քանակը աճել է 10 անգամ` հասնելով 120 000-ի, այն ինչ 2018 թ. սկզբին օգտատերերի թիվը ընդամենը 15 700 էր, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգը իր բաժանորդներին ընձեռում է հնարավորություն կառավարել իրենց ֆինանսները շուրջօրյա աշխարհի ցանկացած կետից:

Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգի միջոցով հնարավոր է.

  • կատարել կոմունալ վճարումներ
  • բանկի ներսում կատարել դրամական փոխանցումներ (հաճախորդի հաշիվների եւ բանկի այլ հաճախորդի միջեւ) եւ փոխանցումներ տեղական բանկերի հաճախորդներին
  • մարել վարկեր, դիտել վճարման ժամանակացույցը եւ ստանալ վարկային հաշվետվություն
  • համալրել ավանդներ եւ ստանալ ավանդային քաղվածք
  • իրականացնել ոչ կանխիկ արտարժույթի փոխանակում Բանկի հաշիվների միջեւ
  • միջազգային դրամական փոխանցումների համակարգերով ստացված դրամական փոխանցումների դիմում-հայտեր` գումարի հաշվեգրում դեպի քարտ կամ բանկային հաշիվ:
  • ուղարկել քարտի/վարկի բացման հայտեր
  • ստանալ հաշիվների եւ քարտերի հայտարարագրեր
  • պատվիրել հետ զանգ
  • ստեղծել վճարման շաբլոններ, կառավարել շաբլոնների ցանկը եւ անվանումը,
  • հետեւել եկամուտներին եւ ծախսերին` ըստ կատեգորիաների
  • հետեւել դրամի փոխարժեքին, ստանալ խորհրդատվություն Կոնտակտային կենտրոնի աշխատակիցներից, ստանալ տեղեկատվություն մոտակա մասնաճյուղերի եւ բանկոմատների վերաբերյալ:

Գործառնությունները կատարվում են առցանց եւ պաշտպանվում են մեկանգամյա SMS գաղտնաբառերով:

«Մոբայլ/Ինտերնետ բանկինգ ծառայությանը միացնելու համար անհրաժեշտ է `այցելել ցանկացած մասնաճյուղ՝ անձը հաստատող փաստաթղթով, ունենալ կամ բացել վավեր բանկային/քարտային/ավանդային հաշիվ, ունենալ շարժական սարքեր (Android 4.1, iOS 8.0 եւ բարձր), ներբեռնել Մոբայլ/Ինտերնետ բանկինգ հավելվածը Play Market / AppStore-ից շարժական սարքերում և գրանցվել», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Մոբայլ բանկի համակարգի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am պաշտոնական կայքում և 87-87-ի Բանկի Կոնտակտային կենտրոնում», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Standard & Poor’s-ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «BB-» նախկին «B+»-ի փոխարեն, հեռանկարը՝ կայուն

«Մենք նաև վերանայել ենք Հայաստանի տրանսֆերտի և փոխարկելիության գնահատականը՝ «BB-»-ից «BB»-ի»,- ասվում է զեկույցում

«Moody’s» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի սուվերեն վարկանիշը` կայուն հեռանկարով

«Moody’s» վարկանիշային գործակալությունը ՀՀ հերթական սուվերեն վարկանիշի շնորհման շրջանակներում անփոփոխ է թողել ընթացիկ վարկանիշը` «Ba3» և հեռանկարը` կայուն

Հայաստանը պետք է տեխնոլոգիապես զարգանա․ Eqwefy–ի ղեկավարը՝ տնտեսական մարտահրավերների և նոր հնարավորությունների մասին

2024 թվականի մայիսին հիմնադրված Eqwefy հայկական ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Սամսոն Ավետյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է դժվարությունների մասին, որոնց հետ բախվում են ստարտափերն ու ՏՏ ընկերությունները, ինչպես նաև այն մասին, թե ինչպես արհեստական բանականության միտումը կարող է ազդել երկրի տնտեսության վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img