«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկում է 2019թ. դրամաշնորհային ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ նախաձեռնող խմբեր և կազմակերպություններ, հայտնում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունը։

«Բարեգործական հիմնադրամը օնլայն դիմում հայտերը կընդունի մինչև սույն թվականի մարտի 15-ը ներառյալ։ Ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանիսի զարգացմանը։ Ներկայացվող ծրագիրը պետք է իրականացվի  բացառապես ՀՀ տարածքում», – նշվում է տարածած հաղորդագրությունում։

 Նշվում է նաև, որ հիմնադրամը ծրագրի ընտրության ընթացքում առավելություն կտա այն ծրագրերին, որոնք միտված են  հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը, նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը, օգտագործում են հնարավորինս մեծ ծավալով տեղական հումք և/կամ միջոցներ, կընդգրկեն շահառուների հնարավորինս լայն խումբ, կունենան հստակ և իրատեսական գործողությունների պլան և ժամանակացույց:

Տրամադրվող մեկ դրամաշնորհի առավելագույն չափը 4.000.000 ՀՀ դրամ է:  Մրցույթի և դիմելու կարգի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից:

 «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում: -0- 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img