Յունիբանկը Վանաձորում բացեց «Գուգարք» նոր մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Վանաձոր քաղաքի կենտրոնում բացված` Յունիբանկի «Գուգարք» նոր մասնաճյուղը սկսում է հաճախորդների սպասարկումը: Նորաբաց մասնաճյուղի հասցեն է ք.Վանաձոր, Տիգրան Մեծի 44-6: Տարածքի ընտրությունը կատարվել է` ելնելով տվյալ բնակավայրում բանկային ծառայությունների նկատմամբ առկա պահանջարկից և բիզնես միջավայրից, նշում է բանկի մամուլի ծառայությունը:
  
«Մեր հաճախորդների թիվը գնալով ավելանում է և մենք պետք է ապահովենք բարձր որակով սպասարկում: Ուրախ ենք, որ Վանաձորում բացեցինք ևս մեկ մասնաճյուղ, որն ունի ընդարձակ և ժամանակակից սպասարկման սրահ: Հաճախորդներին հարմարավետ սպասարկելու համար մասնաճյուղը կաշխատի մեկ պատուհանի սկզբունքով», – նշում է  Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:   
  
«Գուգարք» մասնաճյուղում տեղադրված վճարային տերմինալների միջոցով հաճախորդները կարող են սպասարկվել նաև ինքնուրույն` կատարել հաշվի համալրում, վարկի մարում, կոմունալ և այլ վճարումներ:  
  
Այժմ Յունիբանկն ունի 48 մասնաճյուղ, բայց մինչև տարեվերջ նախատեսում է էլ ավելի ընդլայնել սպասարկման ցանցը` նոր մասնաճյուղեր բացելով Արարատ, Մասիս և Ապարան քաղաքներում:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img