Հայաստանը 152 մլն դոլարի բյուջետային աջակցության վարկեր կգրավի

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանը 152 մլն դոլարի (մոտ 131,4մլն եվրո) բյուջետային աջակցության վարկեր կգրավի, հինգշաբթի ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը։

Նրա խոսքով, միջոցները կուղղվեն բյուջետային պակասուրդի ֆինանսավորմանը, որը 2020թ.–ի բյուջեով նախատեսված է 180 մլրդ դրամի չափով (մոտ 375,6 մլն դոլար)։

«Միջոցները կներգրավվեն երեք դոնորներից` Համաշխարհային բանկից, Ասիական զարգացման բանկից և KfW–ից, որի հետ իրականացվել են բանակցություններ և համաձայնեցվել են հիմնական պայմանները», – ասաց Հայրապետյանը։

Նա ձեռնպահ մնաց նշել միջոցների ներգրավման տոկոսադրույքները։

Անդրադառնալով որոշումը ուշ ընդունելու պատճառներին` նա նշեց համաձայնագրերի բոլոր պայմանների համաձայնեցման երկարատև ընթացակարգերը։ 

«Դա այն «ֆինանսական բարձիկն է», որն անհրաժեշտ է պետբյուջեի ծրագրերի լիարժեք իրականացման համար։ Մենք կարող ենք չգրավել այս միջոցները, սակայն դա կհանգեցնի ֆինանսական ռիսկերի և առաջիկա ամիսներին միջոցների ապահովման հետ կապված խնդիրների», – ասաց Հայրապետյանը։

Նա նաև նշեց, որ այս պահին կառավարության պահուստում կա մոտ 9 մլրդ դրամ, որը բավարար չէ անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորման համար։

Ինչպես նշեց փոխնախարարը, հունվարի առաջին տասնօրյակում պետությանն անհրաժեշտ է մոտ 50–60 մլրդ դրամ ծախսերի համար այն դեպքում, երբ այդ ժամանակահատվածում պետությունը չի ստանում ոչ մի հարկային մուտք։

«Եթե մենք չներգրավենք այդ միջոցները, ապա կառաջանան հարկերի վերադարձի (որը կառավարությունը պարտավորվել է ապահովել),  ինչպես նաև կանխիկի կառավարման հետ կապված ռիսկեր», – ասաց Հայրապետյանը։ 

Ասիական զարգացման բանկի հետ համաձայնագրի շրջանակում Հայաստանում կստանա 36,5 մլն եվրոյի վարկ` հարկաբյուջետային կայունության ապահովման և ֆինանսական ու կապիտալի շուկայի զարգացման համար։

Երկրորդ ծրագիրը գերմանական KfW–ի կողմից բյուջետային աջակցության վարկն է` 40 մլն եվրոյի չափով։

Բացի այդ, Հայաստանը ևս 9,1 մլն եվրո կստանա Ասիական զարգացման բանկից մեկ այլ ծրագրի շրջանակում և մինչև տարեվերջ` ՀԲ–ից` 45,8 մլն եվրոյի չափով։ Բոլոր միջոցները կուղղվեն բյուջետային պակասուրդի ֆինանսավորմանը ($1 – 478,02 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img