Thu, 5 March
2.1 C
Yerevan
USD: 377.86 RUB: 4.85 EUR: 439.56 GEL: 138.73 GBP: 505.50

ՄՖԿ– հետ համագործակցությունը թույլ է տալիս ճիշտ մշակել գործունեության հիմնական սկզբունքները. փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./ԱՌԿԱ/. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) տարածաշրջանային փոխնախագահ Ջորջինա Բեյքերի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը նշել է, որ բարձր է գնահատում և կարևորում է ՄՖԿ-ի հետ համագործակցությունն ու կազմակերպության դերը Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման հարցում: Միջազգային ֆինանսական կորպորացիան, ըստ փոխվարչապետի, սերմանում է մշակույթ, որը համահունչ է Կառավարության մշակած ոլորտային ռազմավարություններին: Մհեր Գրիգորյանը նշել է, որ Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ համագործակցությունը բարձրացնում է բիզնեսների թափանցիկությունն ու թույլ է տալիս նրանց ճիշտ մշակել իրենց գործունեության հիմնական սկզբունքները:

Ջորջինա Բեյքերը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության համար և նշել, որ սա որպես ՄՖԿ տարածաշրջանային փոխնախագահ իր առաջին այցն է Հայաստան, որի շրջանակներում ինքն անձամբ ծանոթանում է Հայաստանի տնտեսության ներկա իրավիճակին՝ հասկանալու համար Կառավարության նախանշած բարեփոխումներին ՄՖԿ կողմից հնարավոր մասնակցության ձևաչափերը: Տիկին Բեյքերը շնորհավորել է ՀՀ կառավարությանը երկրի էական տնտեսական աճի կապակցությամբ և գոհունակությամբ խոսել մասնավորապես տուրիզմի ոլորտում ձեռքբերումների մասին:

Հյուրի խնդրանքով փոխվարչապետը ներկայացրել է այն հիմնական ուղղությունները, որտեղ կան ՄՖԿ-ի հետ համագործակցության լայն հնարավորություններ: Մհեր Գրիգորյանն առանձնացրել է կապիտալի շուկայի զարգացումը, մասնավոր հատվածի հետ իրականացվող ծրագրերը, այլընտրանքային էներգետիկան, պետություն-մասնավոր համագործակցությունը, ՓՄՁ զարգացումը և բարձր տեխնոլոգիաների ոլորտը: Զրուցակիցները երկուստեք հաստատել են հայկական ստարտափների զարգացման մեծ ներուժի առկայությունը, ինչպես նաև անդրադարձել տարբեր ոլորտներում հնարավոր ՊՄԳ ծրագրերի իրականացմանը և դրանցում ՄՖԿ մասնակցության հեռանկարին:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 5.41 կետով, մինչդեռ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան են փոխվել

2026 թվականի մարտի 2-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 27-ի համեմատ աճել է 0.11 կետով՝ հասնելով 376.99 դրամի

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է Mastercard World քարտը

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է իր նոր պրեմիում դասի Mastercard World քարտը, որը տրամադրում է բազմաթիվ արտոնություններ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում

Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկի և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ Կոմիտասի անվան պուրակը կբարեկարգվի

Հայկական բանկերը տնտեսվարող սուբյեկտներին կվերադարձնեն անկանխիկ POS տերմինալներով ավել գանձված միջնորդավճարները

ՀՀ Բանկերի միությունը հայտարարել է, որ անկանխիկ քարտերով գործարքների վճարների վերաբերյալ Կենտրոնական բանկի որոշման կիրառման ընթացքում, հատկապես ներդրման սկզբնական փուլում, հնարավոր են տեխնիկական խնդիրներ և անճշտություններ

Կպարզեցվի եկամուտների հայտարարագրման գործընթացը․ կառավարությունն ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց եկամտային...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img