ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հաճախորդներին օգտվել վարկային գծերից

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./ԱՌԿԱ/. Ժամանակին համընթաց՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը սպառողական վարկավորման շրջանակներում ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկում է օգտվել վարկային գծերից, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Վարկային գիծը լավագույն լուծում է այն դեպքերում, երբ անհրաժեշտ են դրամական միջոցներ չնախատեսված ծախսեր իրականացնելու համար: Դա է պատճառը, որ վարկային այս պրոդուկտի նկատմամբ հաճախորդների շրջանում պահանջարկն օրեցօր աճում է:

ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային գիծը՝ շահավետ և ունիվերսալ գործիք է, որը հնարավորություն է տալիս օգտվել վարկային միջոցներից անվճար:

Վարկային գծերի հիմնական առավելություններն են․

· Վարկային միջոցների օգտագործման անտոկոս (արտոնյալ) ժամանակահատված՝ մինչև 55 օր տևողությամբ (կախված քարտի տեսակից), որի ընթացքում վարկի օգտագործված գումարն ամբողջությամբ մարելու դեպքում հաճախորդը տոկոս չի վճարում:

· Վարկային գծի վերականգնվող սահմանաչափ, ինչը նշանակում է, որ անհրաժեշտության դեպքում հաճախորդի տնօրինության տակ միշտ առկա է անհրաժեշտ գումար «անվտանգության բարձիկի» տեսքով: Մեկ անգամ ներկայացնելով Բանկին վարկային սահմանաչափի ստացման դիմում և ստանալով վարկային գիծ՝ հաճախորդը ցանկացած պահի հասանելիություն ունի տրամադրված  դրամական միջոցների:

· Հարմարավետություն՝ վարկային սահմանաչափը թույլ է տալիս հաճախորդին չհետաձգել անհրաժեշտ ապրանքի գնումը: Կատարելով մասնակի վճարումներ որոշ ժամանակահատվածի ընթացքում՝ հաճախորդն ունի հնարավորություն գնել ապրանքը նախապես:

Վարկավորման հիմնական պայմաններն են.

· արժույթ՝ ՀՀ դրամ,

· տարեկան անվանական տոկոսադրույք` 11-19,5% (տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 12-24%),

· վարկի գումար` 30,000 ՀՀ դրամից մինչև զուտ եկամտի 6-ապատիկը,

· վարկի ժամկետ` 6-ից 24 ամիս:         

Վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ վարկ ստանալու համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ:

Վարկային գծերի պայմանների և սակագների, ինչպես նաև պահանջների և կիրառվող միջնորդավճարների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում` հետևյալ հղումներով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է աճել, դոլարն ու ռուբլին նվազել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1․28 կետով և կազմել 435․55 դրամ, ռուբլին նվազել է 0․0613 կետով և կազմել 4․5256 դրամ

Հայաստանի կապիտալի շուկային անհրաժեշտ են ոչ միայն տեխնոլոգիաներ, այլև հասուն կարգավորող և ենթակառուցվածքային միջավայր․NABIX–ի հիմնադիր

Այն մասին, թե ինչպես է փոխվում ավտոմատացման մակարդակը Հայաստանի ֆինանսական հատվածում, ինչ արգելքներ են զսպում թվային ակտիվների ու տոկենացման զարգացումը, և ինչ լուծումներ կարող են դառնալ աճի հաջորդ կետը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է NABIX-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Եվա Բալասանյանը

ԵԱԶԲ․ Հայաստանում անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025թ․–ին աճել է մինչև 5,9 մլրդ դոլար, զուտ ներհոսքը՝ 8,6%–ով

Հայաստան անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025 թվականին տարեկան կտրվածքով աճել է 2,4%-ով և հասել 5,9 մլրդ դոլարի

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img