Ակբա բանկ. թվային նոր լուծումներ և իննովացիաներ (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Սմարթֆոնն արդեն նաև POS տերմինալ է. հնարավոր է գումար փոխանցել քարտն ընդամենը մոտեցնելով սմարթֆոնին, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։  

Ակբա բանկը տարվա գլխավոր տեխնոլոգիական տոնին՝ «Դիջիթեքին», ներկայացրել է միանգամից մի քանի ինովացիաներ և ֆինանսական գործիքներ։ Բանկոմատից կանխիկացում կարելի է անել արդեն նաև առանց բանկային քարտի, ինչպես նաև ցանկացած բանկային հաշվից՝ անկախ դրա արժույթից։

Նաև ներկայացվեցին acba digital հավելվածի վերջին նորությունները՝ acba share թվային գործիքները։ «Կոնտակտային տվյալների», «QR կոդի միջոցով գումարի փոխանցման», «Հղման գեներացմամբ գումարի ստացման», ինչպես նաև «Փոխանցում բանկոմատին» նոր ծառայությունները: Այսուհետև Ակբա բանկի հաճախորդները 24/7 ռեժիմով կարող են կանխիկ գումար փոխանցել՝ ստացողին տրամադրելով հավելվածի միջոցով նախապես գեներացված թվային կոդը,  վերջինս էլ Ակբա բանկի ցանկացած բանկոմատից կստանան ուղարկված գումարը։

«Մեր կողմից «Դիջիթեք»-ի շրջանակում ցուցադրվող տեխնոլոգիաները բացառիկ են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում։ Ներդնում ենք նորարարական ֆինանսական տեխնոլոգիաներ, որոնք նոր են Հայաստանում»,– նշել է  բանկի Պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img