Բացահայտիր Շրի Լանկան MasterCard-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ԱրարատԲանկը MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ 2021թ․ նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 25-ը հայտարարում է համատեղ ակցիա և «խելահեղ խաղարկություն»։

Այն MasterCard Standard, MasterCard Gold, MasterCard Business քարտապանները, որոնք կկատարեն նվազագույնը 100 հատ անկանխիկ գործարք կամ 300,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով անկանխիկ գնումներ, դեկտեմբերի 29-ին կմասնակցեն օնլայն խաղարկությանը, որտեղ կխաղարկվեն՝

  • Ուղեգիր դեպի Շրի Լանկա 2 անձի համար (2 հատ)
  • iPhone 13 (2 հատ)
  • Apple Watch 6 (2 հատ)
  • Շարժական բարձրախոս (2 հատ)
  • AirPods ականջակալներ (2 հատ)
  • 10 հատ նվեր քարտ

«Լավ նորություն ունենք այն անձանց համար, որոնք դեռ չեն հանդիսանում ԱրարատԲանկի քարտապաններ․ ակցիայի շրջանակում Բանկի ինտերնետային կայքով, ԱրարատՄոբայլ հավելվածով, Բանկի մասնաճյուղերում և(կամ) գլխամասային գրասենյակում քարտերը պատվիրելու դեպքում՝ MasterCard համակարգի բոլոր քարտերի համար կգործի 50% զեղչ։ Նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 25-ը ձեռք բերելով ԱրարատԲանկի MasterCard համակարգի քարտերից որևէ մեկը և կատարելով սահմանված չափով  կամ ծավալով անկանխիկ գործարքներ՝ նոր քարտապանները ևս հնարավորություն կունենան մասնակցելու խաղարկությանը»,- ասել է ԱրարատԲանկի Պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ Հայկ Հարությունյանը։ Ուշադրություն. անկանխիկ գործարքները չեն ներառում քարտից քարտ կամ այլ հաշիվ փոխանցումներ, էլեկտրոնային դրամապանակների համալրումներ, վարկերի մարումներ, կոմունալ և հեռահաղորդակցության կապի վճարումներ, պետական և տեղական տուրքեր և պարտադիր վճարներ։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 16-22)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթն առանձնակի փոփոխություններ չի արձանագրել

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img