ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կստանան cashback Visa քարտերով գնումներ կատարելիս

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa միջազգային վճարային համակարգը մեկնարկել են #boomerangcashback համատեղ ակցիան Visa քարտապանների համար, հաղորդում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

Բանկի հաճախորդները կկարողանան բոնուսային միավորներ կուտակել և փոխանակել դրանք cashback-ի հետ: Ակցիան գործում է մինչև 15.05.2022թ․

#boomerangcashback ակցիայի շրջանակներում հաճախորդները պետք է մինչև մայիսի 15-ը ներառյալ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով անկանխիկ վճարումներ կատարեն, կուտակեն բոնուսային միավորներ վաճառքի կետերում և առցանց գործարքների համար և դրանք փոխանակեն cashback-ի հետ: Մեկից ավելի Visa քարտ ունենալու դեպքում միավորները կգումարվեն:

Անկանխիկ գործարքների համար բոնուսային միավորները կուտակվում են հետևյալ սկզբունքով.

  • 0,5 բոնուսային միավոր՝ ՀՀ տարածքում գործող վաճառքի/սպասարկման կետերում, ինչպես նաև ինտերնետ խանութներում կատարված յուրաքանչյուր 1,000 ՀՀ դրամ անկանխիկ վճարման դիմաց,
  •  1 բոնուսային միավոր՝ արտերկրում գործող վաճառքի/սպասարկման կետերից կամ արտասահմանյան կայքերից կատարված յուրաքանչյուր 1,000 ՀՀ դրամ անկանխիկ վճարման դիմաց,
  • բոնուսային միավորներ կուտակելու համար 1 գործարքի նվազագույն գումարը կազմում է 5000 դրամ կամ համարժեք արտարժույթ, այդ թվում, ՀՀ տարածքում գնումների դեպքում կուտակվում է 2,5 միավոր, իսկ արտերկրում` 5 միավոր:
  •  գործարքի համար միավորների առավելագույն քանակը՝ 500 միավոր: 

Բոնուսային միավորները կարելի է ստուգել gifts.vtb.am կայքում․ անհրաժեշտ է լրացնել Visa քարտի առաջին 6 և վերջին 4 թվանշանները, անուն, ազգանունը և ստուգել կուտակված միավորները։ 

Cashback ստանալու համար gifts.vtb.am կայքում անհրաժեշտ է ընտրել cashback-ի գումարն ըստ կուտակված միավորների, լրացնել պահանջվող տվյալները և հաստատել պատվերը։ Գումարը կփոխանցվի մասնակցի Visa քարտին՝ պատվերի՝ ակցիայի կանոններին համապատասխանելու փաստը ստուգելուց հետո: 

Բոնուսային միավորները չեն կուտակվում հետևյալ գործարքների դիմաց՝ կոմունալ վճարումներ, քարտերով փոխանցումներ, մոլախաղերի հետ կապված գործարքներ, պետական բյուջե կատարված վճարումներ, ապահովագրավճարներ, ճանապարհային չեկերի վճարներ և ֆինանսական հաստատություններում այլ փոխանցումներ:

#boomerangcashback ակցիայի շրջանակներում յուրաքանչյուր մասնակից կարող է իր բոնուսային միավորները փոխանակել cashback-ով միայն 1 անգամ։

Ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին շարունակել է աճել. ՀՀ ԿԲ

2026 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ  հոկտեմբերի 12-ի համեմատ, նվազել է 0.48 կետով՝ կազմելով 361.73 դրամ։

NVB Frontier Forum․ երբ համաշխարհային տեխնոլոգիական շուկան և մասնավոր կապիտալը հանդիպում են Երևանում

Տիեզերական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը և մասնավոր շուկաները աստիճանաբար դառնում են ներդրումային նոր հնարավորությունների կարևոր ուղղություններ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ բարձրացել են. ԿԲ  

2026 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ​​ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հոկտեմբերի 14-ի համեմատ, աճել է 0.06 կետով՝ կազմելով 361.439 դրամ։

AMX-ում տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով  պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, հայտնել են բորսայի մամուլի ծառայությունից:

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառու

«Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակված 4,648,503 դրամն ուղղվել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության կազմակերպմանը, որի նպատակն է ընդգծել կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կենսաբազմազանության պահպանության գործում կանանց ներդրումը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img