«Flight». Լույսի արագությամբ փոխանցումներ բոլոր մեսինջերներով (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./ԱՌԿԱ/. ԱրարատԲանկի տեխնոլոգիապես հագեցած միանգամայն նոր AraratMobile հավելվածն առաջարկում է գումարների փոխանցման նոր գործիք՝ «Flight», որը հնարավորություն է տալիս կատարել 1000 ՀՀ դրամից մինչև 1,000,000 ՀՀ դրամի և համարժեք արտարժույթի չափով փոխանցումներ WhatsApp, Viber, Messenger, SMS, Mail, Skype, Telegram և այլ մեսինջերներով ինչպես ԱրարատԲանկի, այնպես էլ ԱրՔա համակարգի անդամ բանկերի քարտերին, հաղորդում է ԱրարատԲանկի մամուլի ծառայությունը։

Ararat Bank
v

Թվային բանկային ծառայությունների վարչության ղեկավար Գայանե Ստեփանյանը ներկայացրել է «Flight»-ի մի շարք առավելությունները՝ նշելով, որ «Flight»-ը գործարկվել է AraratMobile հավելվածի նոր տարբերակի հետ միաժամանակ դեռ անցած տարվա նոյեմբերի 15-ից՝ չնայած հավելվածի «beta» տարբերակը գործել է դեռևս սեպտեմբերի 16-ից։ Նոր փոխանցման գործիքը հուսալի է և լիովին անվտանգ, քանի որ ուղարկողը և ստացողը որևէ անձնական տվյալ պարունակող տեղեկատվությամբ չեն փոխանակվում։ Եթե խոսենք ավելի պարզ լեզվով, ստացողն ուղարկողին չի տրամադրում, իսկ վերջինս չի պահանջում քարտի վրա դաջված նիշերը և քարտի դարձերեսին նշված CVV կոդը՝ նշելով միայն փոխանցման ենթակա գումարի չափը։ «Flight»-ի էջում ուղարկողը պարզապես ընտրում է ելքագրվող հաշվեհամարը, համապատասխան դաշտում լրացնում փոխանցման ենթակա գումարը և, սեղմելով «փոխանցել» կոճակի վրա, գեներացնում է հղումը և փոխանցում այն ստացողին տարբեր մեսինջերներով՝ WhatsApp, Viber, Messenger, SMS, Mail, Skype, Telegram և այլն։ Ստացողն ընդամենը սեղմում է հղման վրա՝ հավաքելով իր իսկ քարտի վրա դաջված թվերը, և գումարը վայրկյանների ընթացքում մուտքագրվում է իր քարտին։ Ավելին, ստացողը կարող է լինել այլ բանկի քարտապան, այսինքն փոխանցումները կարող են ստանալ ԱրՔա համակարքի անդամ հանդիսացող բոլոր առևտրային բանկերի քարտապանները։

Ararat Bank
Ararat Bank

Փոխանցման համար գործում է 0,3% մրցունակ սակագին, իսկ ծառայությունն օժտված է լույսի արագությամբ, ունի օգտագործողին հարմար և պարզ ինտերֆեյս։ Նշենք, որ դեռ անցած տարվա հոկտեմբերի 19-ին էր ԱրարատԲանկը հանդես եկել հրապարակմամբ, որ նոր հավելվածն օգտագործման մեջ կլինի ավելի արագ և ճկուն՝ հագեցած նոր ֆունկցիոնալ հնարավորություններով։ Այս խոստումն արդեն իրականություն է։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img