«Երևանի գինու օրերը». վայելե՛ք հայկական գինին Ակբա բանկի և Վիզայի հետ միասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./ԱՌԿԱ/. Թեթև գլխապտույտ, հաճելի աղմուկ, տրամադրություն ստեղծող երաժշտություն. Երևանում գինու օրերն են: Ամենամյա փառատոնը կենտրոնական երեք փողոցներ է բերել հարյուրավոր տեղացիների ու զբոսաշրջիկների։ Հայկական գինեգործությունն ու տեղական էնդեմիկ սորտերը տպավորում են աշխարհի տարբեր կողմերից եկած հյուրերին։

«Երևանի գինու օրերի» կենտրոնական տաղավարը Ակբա բանկինն է, որն արդեն 2-րդ տարին փառատոնի գլխավոր հովանավորն է։ Հայաստանում խաղողագործության, գինեգործության և զբոսաշրջության զարգացումը բանկի համար ռազմավարական է։ Այս տարի բանկի հետ փառատոնի գործընկերն է նաև «Վիզա» միջազգային վճարային համակարգը, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Փառատոնի ընթացքում օրը երեք անգամ երեք լեզվով տեղացի և միջազգային սոմելյեները անցկացնում են նաև գինեդասեր։

«Այստեղ հավաքված են մեր գործընկերները, գինեգործները, որոնցից շատերը  հանդիսանում են մեր հաճախորդները, նրանցից շատերի հետ սկսել ենք աշխատել զրոյից։ Հետաքրքիր միաձուլում է. մեր գործընկերները, գինեգործությունն ու զբոսաշրջությունը հադիպում են մեկ վայրում ու մեծ պոտենցիալ է ի հայտ գալիս, քանի որ գինեգործների համար իրենց բրենդը դառնում է ճանաչելի թե՛ երկրում, թե՛ երկրից դուրս»,– նշել է Ակբա բանկի ՓՄՁ և գյուղատնտեսական պրոդուկտների պլանավորման և կառավարման բաժնի ղեկավար Սուրեն Հովհաննիսյանը:

«Հայաստանն ունի բարձրորակ գինիներ, Հայաստանը արժանի է լինել տուրիստական ուղի աշխարհի գինեսերների համար: Պետք է նաև փառատոն կազմակերպելով հրապուրել Հայաստանի տասնյակ հազարավոր տուրիստներին։ Հպարտ ենք այս համագործակցության համար։ Լինելով փոքր ընկերություն, որը կազմակերպում է այս մասշտաբի փառատոններ, մեզ համար կարևոր էր, որ Ակբայի նման ընկերությունը դառնար գործընկեր ու համատեղ իրականացնեինք այս միջոցառումը և ուրախ ենք, որ Ակբան իր հետ որպես գործընկեր ներկայացրեց նաև «Վիզա» ընկերությանը»,– նշել է «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր, տնօրեն Մերի Բադալյանը:

«Երևանի գինու օրերի» նպատակն է ներկայացնել հայ գինեգործների աշխատանքը, խթանել արտահանումը և միջազգային հարթակում ցույց տալ տեղական գինիների ամբողջ գունապնակը:

Մանրամասն՝ տեսանյութում: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img