«Արջի շուկա». կրիպտոակտիվների վաճառք կամ գնումների ճիշտ ժամանակն է

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./ԱՌԿԱ/. Հիմա չորս կողմը խոսում են այն մասին, որ կրիպտոարժույթի համար «անորոշ» ժամանակներ են` «արջի շուկա»։

«Կրիպտոարժույթի արջի շուկան» ժամանակահատված է, երբ բիթքոյնի նման խոշորագույն կրիպտոակտիվների արժեքը, նախկին առավելագույն ցուցանիշների համեմատ, նվազում է 20 և ավել տոկոսով և ֆիքսվում այդ մակարդակում վախի և վատատեսության պատճառով։

Որոշ վերլուծաբաններ, որոնք ունեն իրենց տելեգրամ ալիքները, արդեն խոսում են իսկական կրիպտոապոկալիպսիսի մասին, ինչի հետևանքով շուկան անկում կապրի 90 և ավելի տոկոսով։

Շատերի համար «արջի շուկան» վախերով լի ժամանակաշրջան է։ Բայց ինչպես ճիշտ նշում է Bybit–ը, պետք է հիշել, որ նվազող միտումն ամբողջովին բնական շուկայական ցիկլ է տարվա 4 եղանակների նման։

Չնայած դրան, շատերը խուճապի են մատնվում և սկսում են արագորեն վաճառել նույնիսկ այն ակտիվները, որոնք ձեռք են բերվել ամենաբարձր գնով։ Եվ դա արվում է` միաժամանակ գիտակցելով, որ բացասական ուղղությունը վաղ թե ուշ կփոխվի, և կրկին կսկսվի արագ աճի կամ «ցլի շուկայի» ժամանակաշրջանը։
Ի՞նչ անել նման իրավիճակում։ Փորձառու ներդրողները միշտ ասում են, որ պետք չէ վախենալ «կրիպտոարժույթի արջի շուկայից»։

Եվ, իսկապես, լրիվ նորմալ է ձեռնպահ մնալ առևտրից նման բարձր փոփոխականության պայմաններում։ Բայց նվազող միտումը երկարաժամկետ գնումների լավագույն պահերից է։

Այս համատեքստում Bybit–ը սկսնակներին խորհուրդ է տալիս.

– դիվերսիֆիկացնել պորտֆելը` ավելացնելով «երկնագույն խաղանիշեր» և նախագծեր` հուսալի և հիմնական ցուցանիշներով,

– միջինացնել ներդրումների դոլարային արժեքը` դիրքերը երկար պահելու հետ կապված ռիսկերը հավասարեցնելու համար

Իհարկե, շուկայի կապիտալիզացիայի խոշոր կրճատման ժամանակաշրջանը կարող է չափազանց մռայլ լինել, բայց պետք է հիշել, որ նվազումը չի կարող անվերջ տևել։ Նույնիսկ ընթացիկ նվազող միտման պայմաններում կան առևտրային հնարավորություններ, որոնք թույլ են տալիս անվտանգ ավելացնել կրիպտոարժույթի կապիտալը։

Հենց նմա դեպքերի համար Bybit–ն առաջարկում է Bybit Earn–ի երկու առևտրային պրոդուկտ, որոնք թույլ են տալիս ներդրումներ կատարել և իրականացնել առուվաճառք առավել անվտանգ։

Bybit կուտակումներ

Դուք արդեն հասցրե՞լ եք հետաքրքրվել շահավետ և երաշխավորված APY գաղափարով։ Bybit կուտակումների օգտատերերը կարող են ապահովել կայուն եկամուտ` սթեյքինգում ավելացնելով մետաղադրամներ և տոկեններ, այդ թվում` USDT, BTC և այլն։ Ճկուն և ֆիքսված ժամկետները թույլ են տալիս ստանալ առավելագույն եկամուտ` ներդրման ձեր հորիզոնի հիման վրա։

Երկարժույթ ներդրումներ

Եթե պատրաստ եք մի փոքր ավելի մեծ ռիսկի և միաժամանակ թույլ եք տալիս կարճաժամկետ սպեկուլյացիաներ, Bybit–ի երկարժույթ ներդրումները ձեզ համար կդառնան օպտիմալ առևտրային գործիք։ Երկարժույթ ներդրումներում APY–ը կարող է հասնել ավելի քան 100%–ի` ապահովելով բարձր եկամուտ շուկայի ցածր փոփոխականության պայմաններում։ Դուք պարզապես պետք է գուշակեք կոնկրետ կրիպտոարժութային ակտիվի շարժը սահմանված ժամանակահատվածում, ինչից հետո երկարժույթ ներդրումներն առավելագույնս կավելացնեն ձեր եկամուտը։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԵԱԶԲ–ն 2026թ․–ին Հայաստանում ակնկալում է ՀՆԱ–ի 6%–անոց աճ՝ տնտեսական բարձր ակտիվության ֆոնին

Ակնկալում ենք 2026 թ.–ին բարձր տնտեսական ակտիվության պահպանում աճի ներքին աղբյուրների հաշվին

Յունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր

Յունիբանկն այսօր թողարկել է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով պարտատոմսեր՝ համապատասխանաբար 10,3% և 6% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 21–27)

Հայաստանի ֆինանսական օրակարգն այս շաբաթ ձևավորվել է կարգավորող համագործակցության զարգացման, արտարժութային գործառնությունների թվայնացման և կապիտալի շուկայի գործիքների ընդլայնման շուրջ:

IDBank-ն ու Idram –ը զարգացնում են երեխաների ֆինանսական գրագիտությունը

IDBank-ն ու Idram–ը գործարկել են երեխաների ֆինանսական գրագիտությանը նվիրված կրթական նախաձեռնություններ

Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին

Յունիբանկը միացել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին (ԱԷՀԱ), որը միավորում է վերականգնվող էներգետիկայի ոլորտի ընկերություններին և ձևավորում մասնավոր հատվածի միասնական հարթակ՝ ոլորտի խնդիրներն ու կարիքները համակարգելու, պետական և ֆինանսական կառույցների հետ երկխոսությունը զարգացնելու և շուկայի կայուն զարգացման համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը նպաստելու նպատակով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img