Ամունդի-Ակբան խոշոր ներդրում է կատարել ՀՀ տնտեսության մեջ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի./ԱՌԿԱ/. Ամունդի-Ակբայի՝ Հավասարակշռված և Պահպանողական կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից ներդրում է կատարվել ԵՄ-Հայաստան ՓՄՁ առաջին մասնավոր բաժնեմասնակցային  ֆոնդում, որը ներդրումներ է իրականացնում ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում գործող ընկերությունների բաժնետիրական կապիտալում, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Ֆոնդը կառավարվում է Ամբեր Կապիտալ Արմենիայի կողմից, որի ակտիվները կազմում են շուրջ 60 մլն ԱՄՆ դոլար. այստեղ Ամունդի-Ակբայի ներդրումը կազմում է 6 մլն ԱՄՆ դոլար, ինչը կազմում է ֆոնդի ակտիվների 10%-ը։

Ֆոնդի ներդրումներից մեկը կատարվել է Վոլնաթ Ֆարմսում։ Ամբեր Կապիտալ Արմենիան Վոլնաթ Ֆարմսում ներդրել է 3 մլն ԱՄՆ դոլար, որից շուրջ 300 000 ԱՄՆ դոլարը կազմում է Ամունդի-Ակբայի մասնաբաժինը։

Վոլնաթ Ֆարմս ընկերությունն արդեն 6 տարի զբաղվում է ընկույզի մշակմամբ, իսկ Արմավիրի մարզում՝ 100 հեկտար հողատարածքում, ստեղծվում է ապագա հայկական նոր բրենդը՝ ընկույզը։

Ընկերության հիմնադիր տնօրենը լիբանանահայ Սամուել Սամուելյանն է. նա նշել է, որ սա ներդրում է ուղղված ապագային, քանի որ այս գործում արդյունքը տեսանելի կլինի տարիներ հետո, իսկ գործը երկարաժամկետ է ու հեռանկարային, որը նպաստելու է ընկույզի ու ընդեղենի՝ հայկական ինդուստրիա ձևավորվելուն։

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը նշել է. «Վոլնաթ Ֆարմսում մենք կենսաթոշակային ֆոնդերի միջոցներից անուղղակի ներդրում ենք կատարել Ամբեր Կապիտալի միջոցով։ Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության համար  առաջնահերթություն է։ Վոլնաթ Ֆարմսի գործունեությունը նորություն է,  որն առաջիկայում երկրում կձևավորի նոր ինդուստրիա, իսկ զարգացման տեսլականում արտադրանքը կներկայացվի արտասահմանում։ Աշխատատեղեր ստեղծելուց, տեղական շուկան ու տնտեսությունը զարգացնելուց բացի, Վոլնաթ Ֆարմսը բիզնես գործընթացներում նորագույն տեխնոլոգիաների ներմուծմամբ երկրում ստեղծում է էկոհամակարգ, որը նպաստում է Հայաստանի՝ համաշխարհային տենտեսության մաս կազմելուն»։

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանն ընդգծել է․ «Այս ներդրմամբ ընկերությունը հնարավորություն կունենա էականորեն մեծացնել ընկույզի այգիները ու կառուցել նոր արտադրամաս։  Բացի այդ, այն նպաստում է հատկապես գյուղական համայնքում նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Եվ ամենակարևոր գործոնը՝ կենսաթոշակային ֆոնդերի միջոցներից ներդրումներ անելու համատեքստում գործընկերոջ փորձառությունն է, որը համապատասխանում է Ամունդի-Ակբայի չափանիշներին»։

«Բիզնեսի հիմնադիրները ֆինանսավորման երկու աղբյուր ունեն. մեկը վարկային գործիքներն են, բանկն է, մյուսը սեփական կապիտալն է։ Հայաստանում բանկային ոլորտը բավականին հագեցած է ու արդյունավետ է գործում, բայց սեփական կապիտալի մասը չկար։ Ամբեր Կապիտալը բացի գումարից մի շարք այլ առավելություններ է կարողացել ընձեռել ընկերությանը՝ հիմնականում կորպորատիվ կառավարման ոլորտում։ Ներդրումից հետո ստեղծվել է տնօրենների խորհուրդ, որտեղ ունենք մեր ներկայացուցիչը, նշանակվել է ֆինանսական տնօրեն, արտաքին աուդիտի ինստիտուտն է ներմուծվել։ Այս ամենը նպաստում է ընկերության նոր մշակույթի ձևավորմանը. այն փոքր հիմնարկից անցնում է կորպորատիվ փուլ։ Շատ կարևոր է Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի դերը. նրանք մեզ հետ էին առաջին օրվանից, եթե այդ առաջին ներդրումը չլիներ, հնարավոր է չլիներ ամբողջ ֆոնդի՝  ընդհանուր 60 մլն դոլարի ներդրումը»,- նշել է Ամբեր Կապիտալ Արմենիայի ներդրումային գծով տնօրեն Գրիգոր Հարությունյանը։

Վոլնաթ Ֆարմսը ցանկանում է ստեղծել համայնք, որտեղ բոլոր ընդեղեն արտադրողները կարող են միմյանց հետ կիսվել փորձառությամբ՝ ինչպես հիմնել այգի, մշակել, ներդնել տեխնոլոգիաներ։ 

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ.-ին՝ ֆրանսիական Ամունդիի և Ակբա բանկի կողմից: Ընկերությունը կառավարում է կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդ՝ հիմնվելով Ամունդիի առաջադեմ փորձառության, ինչպես նաև մասնագիտական և տեխնոլոգիական աջակցության վրա: 2023թ․ հունիսի 30-ի դրությամբ Ամունդի-Ակբայի կառավարման ներքո ակտիվները կազմել են շուրջ 351 մլրդ ՀՀ դրամ։

Դեռևս 2020-ին Ամունդի-Ակբան կենսաթոշակային ֆոնդերից որոշակի մաս է ներդրել ԵՄ-Հայաստան փոքր և միջին ձեռնարկությունների ֆոնդում, որը կառավարում է Ամբեր Կապիտալը Արմենիան։ Ֆոնդը ներդրումներ է իրականացնում տնտեսության իրական հատվածում գործող տարբեր ընկերություններում։

Ամբեր Կապիտալ Արմենիան Հայաստանում հանդիսանում է առաջին ինստիտուցիոնալ մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդի կառավարիչը։ Ֆոնդը գրանցված է Լյուքսեմբուրգում,  ակտիվները կազմում են շուրջ 60 մլն ԱՄՆ դոլար։ Վոլնաթ Ֆարմսում կատարված ներդրումը ընդհանուր ֆոնդի 5%-ն է։

Վոլնաթ Ֆարմս ընկերությունը գործում է Հայաստանում բարձրարժեք գյուղմթերքների աճեցման ոլորտում։ Ընկերությունը ընկույզի վերամշակող և արտահանող է Հայաստանի էկոլոգիական շրջաններից։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Հայաստանի կապիտալի շուկային անհրաժեշտ են ոչ միայն տեխնոլոգիաներ, այլև հասուն կարգավորող և ենթակառուցվածքային միջավայր․NABIX–ի հիմնադիր

Այն մասին, թե ինչպես է փոխվում ավտոմատացման մակարդակը Հայաստանի ֆինանսական հատվածում, ինչ արգելքներ են զսպում թվային ակտիվների ու տոկենացման զարգացումը, և ինչ լուծումներ կարող են դառնալ աճի հաջորդ կետը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է NABIX-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Եվա Բալասանյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img