FULL COOL. Հայաստանի ամենամեծ սառնարանային տնտեսություններից մեկը կարող է ընդունել մինչև 10 հազար տոննա մթերք (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Արմավիրի մարզում արդեն 28 տարի FULL COOL սառնարանային տնտեսությունը մթերում ու արտահանում է հայկական բերքը՝ անուշահամ մրգերի համը ներկայացնելով աշխարհին, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

FULL COOL-ը Հայաստանի ամենամեծ սառնարանային տնտեսություններից է, որը  միաժամանակ կարող է ընդունել մինչև 10 հազար տոննա մթերք։

Սառնարանային տնտեսության 5 հարկերից  յուրաքանչյուրում 5 սառնարան կա, որոնցից ամենափոքրը տեղավորում է շուրջ 500 տոննա մթերք։

Ընկերությունն ունի իր սեփական բեռնատարները։ Ամեն տարի մի քանի տասնյակ ընկերություններ և ֆերմերներ կարողանում են իրենց մթերքները պահել FULL COOL-ի սառնարաններում՝ իրենց ցանկալի ժամանակահատվածում։

Ընկերությունն արդեն մեկնարկել է նաև սեփական պահածոների արտադրությունը՝ տարատեսակ կոմպոտներ, ջեմեր, մուրաբաներ ու մարինադներ,  որոնք արտահանվում են Եվրոպա։ FULL COOL-ը պահածոների ստացման համար մթերքները գնում է հենց գյուղացիներից, իսկ արտադրությունում աշխատում են տեղացիները։

FULL COOL-ի գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ ընկերությունը  վերազինել է սառնարանները և արտադրությունը համալրել նոր տեխնիկաներով՝ ամբարձիչով, շշալցման, եփման, փաթեթավորման սարքավորումներով։

Ընկերությունն արդեն հիմնել է նաև սեփական ինտենսիվ այգիները։ Շուրջ 30 հեկտար տարածքում մոտ ապագայում բերք կտան սալորի և  ծիրանի հազարավոր ծառերը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img