Գնաճը Հայաստանում դժվար թե գերազանցի թիրախային ցուցանիշը. նախկին փոխվարչապետ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ-ում գնաճային ճնշումը դժվար թե այնքան ավելանա, որ նպաստի գնաճի թիրախային ցուցանիշի զգալի աճին: Նման կարծիք է հայտնել ՀՀ նախկին փոխվարչապետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը:

«Նովոստի-Արմենիա» գործակալության YouTube-յան ալիքով հեռարձակվող «Հատուկ կարծիք» հաղորդաշարի ընթացքում նա նշեց, որ գնաճը կախված է մի քանի գործոններից, մասնավորապես, արտաքին գործոնից, որը կապված է ռուսական ռուբլու փոխարժեքի հետ:

«Եթե ռուսական ռուբլու կուրսը Ռուսաստանում շարունակի բարձրանալ, և ռուբլին արժեզրկվի, ապա այդ դեպքում մենք կունենանք որոշակի գնաճային ճնշումներ», – ասաց նա՝ կապելով դա այն բանի հետ, որ Հայաստանը ՌԴ-ից ապրանքների հետ (ՌԴ-ն դեռ մնում է խոշորագույն գործընկերը առևտրատնտեսական տեսակետից) ներմուծելու է գնանկում:

Եթե ռուբլին արժևորվի, ապա, տնտեսագետի խոսքով, հավանականություն կա, որ գնաճի դեպի վերև ռիսկերը կարող են ավելին լինել:

Որոշ գնաճային ճնշում կարող է նաև առաջանալ երկրում իրականացվող կարևոր և անհրաժեշտ սոցիալական ծրագրերի ֆոնին,որոնք ուղղված են Արցախից տեղահանված հայրենակիցների աջակցությանը:

«Քանի որ գնում է սպառման ավելացում, և դրա հետ միասին նոր արտադրողական հզորություններ, որոնք այդ սպառմանը պատասխանում են համապատասխան պահանջարկով, տեղի չեն ունենում», – պարզաբանեց նա:

Ինչպես նշեց Գաբրիելյանը, շատ բան կախված կլինի նրանից, թե որքանով կհաջողվի արցախցիներին ներգրավվել Հայաստանի աշխատաշուկայում, ինչի անհրաժեշտության մասին, մասնավորապես, խոսում էր ԿԲ նախագահը:

Այսպիսով, նախկին փոխվարչապետի խոսքով,  մի կողմից, ռուբլու ամրապնդումը, որը կօգնի հայ արտահանողներին, մյուս կողմից՝ Հայաստանում առկա գնանկումային ճնշումները հատկապես այս տարվա ամառային սեզոնին կարող են վերանալ և գնաճային ճնշումները կարող են ավելին լինել:

«Սակայն գնահատել, որ դրանք էական գնաճային ճնշումներ կարող են առաջացնել, որ չափազանց արագ կարող է բերել գնաճային թիրախից էականորեն վերև, այս պահին դեռևս չեմ տեսնում: Բայց անորոշությունների աստիճանը չափազանց մեծ է», – ասաց Գաբրիելյանը:

ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հոկտեմբերի 31-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ կարճաժամկետ հեռանկարում կառավարությունն աջակցում է արցախցիներին աջակցության թիրախային ծրագրային մեխանիզմների միջոցով, ինչը կնպաստի ներքին պահանջարկի ավելացմանը, ինչն իր հերթին կարող է հանգեցնել որոշակի գնաճային ճնշումների: Նա կարևորեց երկու միջոցներ՝ արցախցիների զբաղվածության ապահովումն արտադրողական  հատվածներում և մարդկանց բեռի թեթևացումը կարճաժամկետ ժամանակահատվածում: Գալստյանը կարևորեց նաև արցախցիների ներուժի օգտագործումը կապիտալ ներդրումների ծրագրերի համատեքստում:

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի սպառողական շուկայում 2023 թվականի հոկտեմբերին, 2022 թվականի հոկտեմբերի համեմատ, 12-ամսյա գնաճը կազմել է 0,1%, նույն տարվա սեպտեմբերի համեմատ՝ 0,3%։ 2023 թվականի պետական ​​բյուջեում գնաճը սահմանվել է 4% (±1,5%)։ Այս տարվա սեպտեմբերին ԿԲ-ն կանխատեսել էր, որ 12-ամսյա գնաճը տարեվերջին կկազմի 0 տոկոսի սահմաններում, իսկ հաջորդ տարվա ընթացքում այն ​​կմոտենա 4 տոկոս թիրախային ցուցանիշին։

Հիշեցնենք, որ այս տարվա ամռանը Հայաստանում գրանցվել է գների անկում։ Այսպես, հունիսին 12-ամսյա գնանկումը կազմել է 0,5%, հուլիսին՝ 0,1%, իսկ օգոստոսին՝ 0,2%։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2027թ.-ից ավելի քան 400 հազ. քաղաքացի կընդգրկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում

Նախարարի խոսքով՝ հիմնական փոփոխություններն ուղղված են մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների ընդգրկվածության ընդլայնմանը, ինչպես նաև մասնակիցների նոր կատեգորիաների ներառմանը

Visa-ն, Mastercard-ը և American Express-ը դարձել են OpenAI-ի նոր վճարային ծառայության գործընկերները

Visa, Mastercard և American Express միջազգային վճարային համակարգերը մասնակցել են ChatGPT Wallet-ի՝ OpenAI-ի նոր ծառայության մշակմանը, որը թույլ է տալիս ԱԲ գործակալներին օգտատերերի անունից գնումներ կատարել՝ առանց նրանց բանկային քարտերի իրական տվյալներին հասանելիություն ունենալու

Հայաստանի պետական պարտքը 2018թ․–ից աճել է 1,7 անգամ, ոչ թե երկու անգամ, ինչպես պնդում է ընդդիմությունը․ Փաշինյան

Նրա խոսքով՝ ներկայիս պետական պարտքի մի մասը կապված է ենթակառուցվածքային նախագծերի իրականացման, մասնավորապես՝ «Հյուսիս — Հարավ» ավտոմայրուղու շինարարության հետ

Ռուսական բանկերի նկատմամբ կիրառված պատժամիջոցները լուրջ խնդիրներ են ստեղծում Հայաստանի բանկային համակարգի համար․ ԿԲ նախագահ

Ռուսական բանկերի նկատմամբ ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցները լուրջ խնդիրներ են ստեղծում հայկական բանկերի և ռուսական ֆինանսական կազմակերպությունների փոխգործակցության համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Ավելի քան 578 հազ. թոշակառու հետվճար է ստանում․ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունն արձագանքել է վճարումների ուշացումների մասին տեղեկություններին

Հայաստանում անկանխիկ գործարքների դիմաց հետվճարի  ծրագրից օգտվող կենսաթոշակառուների թիվը հասել է 578 331-ի՝ 2026 թ.-ի հունվարի համեմատ աճելով 39%-ով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img