Լոռու մարզում նոր անտառ է հիմնվում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ակբա բանկի աշխատակիցները Լոռու մարզի Ուրասար գյուղում հավաքվել են հոգ տանելու բնության մասին և ստեղծելու ավելի կանաչապատ երկիր, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Ուրասարի բարձունքները հաղթահարելուց հետո բանկի աշխատակիցները մեկնարկեցին ծառատունկը։ Անտառների վերականգնման աշխատանքը և հարուստ կենսաբազմազանությամբ երկարակյաց անտառ ստեղծելու ցանկությունը կրկին միավորել է «Իմ անտառ Հայաստան» կազմակերպությանն ու Ակբա բանկին։ Այս տարի Ակբա թիմը տնկեց կեչիներ։ 

Կեչիները համապատասխանում են Ուրասարի կլիմայական և հողային պայմաններին, այդ պատճառով էլ ընտրվել է գեղեցիկ կեղևով և տերևներով այս ծառատեսակը։

«Իմ անտառ Հայաստան» կազմակերպությունը սահմանել է նոր նշաձող. մինչև 2025թ. տարեկան տնկելու է 800,000 ծառ, որի արդյունքում կտնկվի 240 հեկտար նոր անտառ։ 

«Ակբա բանկը հիմնադրման առաջին իսկ օրվանից կարևորում է շրջակա միջավայրի զարգացումն ու պահպանումը։ Այս նպատակով ամեն տարի հավաքվում ենք, որ մեր ներդրումն ունենանք շրջական միջավայրի կանաչապատման գործում»,- նշել է Ակբա բանկի տաղանդների ներգրավման թիմի ղեկավար Անի Պողոսյանը։ 

««Իմ անտառ Հայաստանի» հիմնական նպատակն է Հայաստանում հնարավորինս շատ անտառներ տնկել, անտառային տարածքներն ավելացնել։ Հայաստանն աղքատ է անտառային լանդշաֆտով։ Ակբա բանկի հետ, որը մեր «դոնոր» ընկերություններից է, տնկեցինք կեչիներ։ Մեր նպատակը ոչ միայն անտառ տնկելն է, այլև Հայաստանի քաղաքացիների հետ այդ աշխատանքը կատարելն է, որ մարդիկ իմանան անտառների կարևորությունը»,- նշել է «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության կորպորատիվ կապերի համակարգող Արփինե Ալեքսանյանը։ 

Ակբա բանկն արդեն 2-րդ տարին է, որ միացել է «Իմ անտառ Հայաստանի» նախաձեռնությանը. կանաչ տարածությունները մեծացնելու համար տնկվում են հազարավոր ծառեր։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ 

Մանրամասն՝ տեսանյութում։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 16-22)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթն առանձնակի փոփոխություններ չի արձանագրել

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img