Կոնվերս Բանկը Կենտրոնական դեպոզիտարիայի Most Progressive Member of the Depositary system առաջին մրցանակակիրն է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկը կրկին AMX Հայաստանի ֆոնդային բորսայի ու Կենտրոնական դեպոզիտարիայի ամենամյա համատեղ մրցանակաբաշխության մրցանակակիր է, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Բանկի ներդրումն ու աշխատանքի արդյունավետությունն ամենաբարձր գնահատականին է արժանացել Կենտրոնական դեպոզիտարիայի Most Progressive Member of the Depositary System անվանակարգում. մրցանակն, ի դեպ, շնորհվում էր առաջին անգամ։

Իսկ Բանկի Ֆինանսական շուկաների վարչության երկրորդ կարգի դիլեր Սոնա Գրիգորյանը մրցանակի է արժանացել ՎԶԵԲ՝ կապիտալի շուկաներին նվիրված առցանց ծրագրի ընթացքում ակտիվության և արդյունքների համար։

Converse

«Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի մեր գործընկերներին կապիտալի շուկայում Կոնվերս Բանկի գործունեությանը հերթական անգամ բարձր գնահատական տալու և մրցանակների համար։ Վստահ ենք, որ համատեղ ուժերի շնորհիվ կարողանալու ենք հասնել ՀՀ տնտեսության հետագա զարգացման կարևորագույն հիմնասյուներից հանդիսացող կապիտալի շուկայի զարգացմանը:»,- ասել է Կոնվերս Բանկի ֆինանսական շուկաների վարչության պետ Հասմիկ Մաթևոսյանը։

Նշենք, որ երեկ կայացած մրցանակաբաշխությանը մասնակցել են ոլորտում ներգրավված բանկերի, ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր Կենտրոնական բանկից, Ֆինանսների նախարարությունից, Կենտրոնական դեպոզիտարիայից, Հայաստանի ֆոնդային բորսայի խորհրդի անդամներ։ Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև Հայաստանում կապիտալի զարգացման հեռանկարներին նվիրված պանելային քննարկում։

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img