Յունիբանկը ճանաչվել է պրեմիում հաճախորդների համար լավագույն բանկն ԱՊՀ երկրներում

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկը դարձել է WEALTH Navigator Awards 2024 մրցանակաբաշխության դափնեկիր, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Բանկը հաղթող է ճանաչվել «Պրեմիում հաճախորդների լավագույն բանկ ԱՊՀ երկրներում » անվանակարգում:

WEALTH Navigator Awards մրցանակաբաշխությունը համախմբում է private banking-ի և wealth management-ի ոլորտի առաջատար ներկայացուցիչներին: Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը ստանալով մրցանակը՝ շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և փորձագիտական հանրությանը Unibank Privé ծառայությունները բարձր գնահատելու համար:

«Նման հեղինակավոր մրցանակի շնորհումը կարևոր խթան է Unibank Privé-ի հետագա կատարելագործման համար: Մենք երախտապարտ ենք private banking-ի  զարգացման գործում ներդրված երկար տարիների մեր աշխատանքը գնահատելու համար։ Unibank Privé-ն իրենից ներկայացնում է ոչ միայն պրեմիում ծառայություններ և անհատական ներդրումային լուծումներ, այն մարմնավորում է մեր հաճախորդների և նրանց ընտանիքների հանդեպ անկեղծ հոգատարությունը: Հաճախորդների համար Յունիբանկը դարձել է վստահելի գործընկեր, իսկ Privé ստորաբաժանումը՝ կյանքն ավելի հարմարավետ դարձնող օգնական: Մենք ունենք բազմաթիվ հավակնոտ ծրագրեր, որոնք ուղղված են անհատականացված VIP ծառայության կատարելագործմանը, և WEALTH Navigator մրցանակը ոգեշնչում է մեր թիմին իրականացնելու այդ բոլոր ծրագրերը»,- ասաց Մեսրոպ Հակոբյանը։

WEALTH Navigator Awards-ը Յունիբանկին շնորհվող առաջին հեղինակավոր մրցանակը չէ: Անցյալ տարի բանկը դարձել է Euromoney Global Private Banking Awards 2023-ի դափնեկիր՝ Best Domestic Private Bank in Armenia անվանակարգում։

Մասնագիտական հանրության գնահատականները հաստատվում են նաև հաճախորդների վստահությամբ։ 2024 թվականին Unibank Privé-ի կողմից կառավարվող ակտիվները նախորդ տարվա համեմատ աճել են 52%-ով:

Յունիբանկի կողմից մատուցվող պրեմիում ծառայությունների նկատմամբ հետաքրքրությունը գնալով աճում է, քանի որ private banking և lifestyle-management  ծառայություններն օգնում են հաճախորդներին խնայել ժամանակը և արագ լուծել տարբեր խնդիրներ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ այլ երկրներում:

Unibank Privé-ն առաջարկում է անհատական ներդրումային ռազմավարությունների և կապիտալի դիվերսիֆիկացման տարբերակների մշակում: Անձնական մենեջերը միշտ կապի մեջ է հաճախորդի հետ և պատրաստ է աջակցություն ցուցաբերել սպասարկման բոլոր փուլերում:

Ֆինանսական հարցերի լուծումը լրացվում է lifestyle-management ծառայություններով, որոնք ներառում են հյուրանոցների ամրագրում, օգնություն անշարժ գույքի գրանցման հարցում, ինչպես նաև բժշկական օգնության, կրթության և արտերկրում արձակուրդների կազմակերպում: Նույնիսկ, եթե հաճախորդին անհրաժեշտ է պատվիրել սեղան հայտնի ռեստորանում կամ օպերայի տոմս, Unibank Privé-ի կոնսիերժ ծառայությունը կհոգա այդ մասին:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ․ «ԱՌԿԱ» գործակալությունն արժեքավոր ներդրում է կատարում Հայաստանի տնտեսական դիսկուրսի ձևավորման գործում

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը երեք տասնամյակ շարունակ անփոփոխ արժեքավոր ներդրում է կատարում Հայաստանի տնտեսական դիսկուրսի ձևավորման գործում, հայտարարել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թուրքիայի և Կովկասի գծով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտին

30 տարի վստահություն, գործընկերություն և ընդհանուր արժեքներ․ Ամերիաբանկի գլխավոր տնօրենը շնորհավորել է «ԱՌԿԱ»–ին հոբելյանի կապակցությամբ

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը շնորհավորել է «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը 30–ամյակի կապակցությամբ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մայիսի 18–24)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական շուկայում ուշադրության կենտրոնում էին բանկային վերակազմակերպման մեխանիզմները, բանկերի շահաբաժինների հարկային մոդելը, կարգավորող օրակարգը, միջազգային ֆինանսական կառույցների մեկնաբանությունները, ինչպես նաև ֆինանսական գրագիտության զարգացումը

Ամառը սկսվում է սառը սուրճից․ իսկ եթե այն նաև բոնուսնե՞ր է բերում․ Idram&IDBank

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/ԱՌԿԱ/․ Երևանի փողոցներում արդեն զգացվում է ամառվա...

Յունիբանկը UNIMobile հավելվածում գործարկել է կենսաչափական նույնականացում

Այսուհետ Յունիբանկի հաճախորդ կարելի է դառնալ UNIMobile հավելվածի միջոցով՝ անցնելով կենսաչափական նույնականացում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img