Երևանում տեղի ունեցավ FINTECH360 10-րդ հոբելյանական համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկի աջակցությամբ Երևանում անցկացվեց FINTECH360 միջազգային համաժողովը:

Այս տարի Հայաստան ժամանեց ավելի քան 300 մասնակից, այդ թվում՝ բանկերի, վճարային և դրամական փոխանցումների համակարգերի ներկայացուցիչներ, խոշոր ՏՏ ընկերությունների և ստարտափների ղեկավարներ։ Նախորդ տարիների համեմատ՝ մասնակիցների թիվն աճել է գրեթե 1,5 անգամ, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը և Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։

«FINTECH360-ը հիանալի հնարավորություն է առաջատար փորձագետների հետ քննարկելու ոլորտի զարգացման խնդիրները, ինչպես նաև ֆինանսական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ համատեղ նախաձեռնություններն ու նախագծերը»,- իր խոսքում նշեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը:

«Թվային դարաշրջանը բերում է ոչ միայն հնարավորություններ, այլև պատասխանատվություն։ Մենք կանգնած ենք մի երկխոսության միջև՝ տեխնոլոգիաների ու անվտանգության, արագության ու վստահելիության, ստեղծարարության ու կարգավորման։ Եվ որքան էլ այդ երկխոսությունը բարդ լինի, այն պետք է կայանա խորությամբ, պատասխանատվությամբ և ապագայի տեսլականով։ FINTECH360 միջազգային կոնֆերանսը և նմանօրինակ ֆորմատով անցկացվող այլ հանդիպումներ վստահաբար կարող են դառնալ այդ երկխոսության կայացման հարթակ՝ միավորելով ոլորտի առաջատարներին ու մասնագետներին»,- նշեց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։

Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը նշեց, որ հատկապես հաճելի , որ վերջին 3 տարիներին համաժողովն անցկացվում է Երևանում: Մինչ այդ FINTECH360-ը հյուրընկալել են Հունաստանը, Իսպանիան, Իտալիան, Էստոնիան, Ավստրիան, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ: Այս տարվա համաժողովն առանձնանում է ներգրավվածության ռեկորդային ցուցանիշով։ Ավելի քան 40 խոսնակ երկու օր շարունակ քննարկեցին ֆինտեխի զարգացման ամենաարդիական ուղղությունները։ Համաժողովի օրակարգի հիմնական թեմաներն էին՝ AI-հավելվածները ֆինանսական ծառայություններում, բլոկչեյն, կրիպտոարժույթ, DeFi և թվային ակտիվներ, միջազգային դրամական փոխանցումների և վճարային համակարգերի զարգացում, ինչպես է աճող հիպերանձնավորումը ձևափոխում հաճախորդների փորձը, FinTech լուծումներ բրոքերային գործունեությունում և կապիտալի շուկայում, ապահովագրական շուկայի թվայնացում:

FINTECH360-ին մասնակցում էին փորձագետներ 20 երկրներից՝ Հայաստան, Բելառուս, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Վրաստան, Ղազախստան, Կիպրոս, Ղրղըզստան, Լատվիա, Մոլդովա, Մոնղոլիա, ԱՄԷ, Ռուսաստան, Սինգապուր, Տաջիկստան, Ուզբեկստան, Շվեյցարիա, Շվեդիա, Ֆրանսիա և Ճապոնիա։

Հագեցված պանելային քննարկումներից հետո FINTECH360-ի մասնակիցներին ներկայացվեց  Հայաստանի պատմությունն ոևւ մշակույթը: Հյուրերը նաև ծանոթացան հայկական գորգագործության պատմությանն ու գորգերի արարման ընթացքին, մասնակցեցին հայկական տարազներով ֆոտոսեսիային:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքն ապրիլին 4,2%–ով ցածր է, քան մեկ տարի առաջ

2026թ․–ի ապրիլին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 374,2 դրամ՝ 2025 թվականի ապրիլի 390,7 դրամի դիմաց

Փոխվարչապետը Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի հետ քննարկել է ենթակառուցվածքային նախագծերի վերաբերող հարցեր

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (ապրիլի 27–ից մայիսի 3–ը)

Անցած շաբաթ Հայաստանում ուշադրության կենտրոնում էին բանկերի հարկման փոփոխությունները, վճարային ծառայությունների մասին նոր օրենքի մշակումը և ներդրումային ընկերությունների տրանսֆորմացիոն գործընթացները

Հայաստսանում կիրառում են կապիտալի չեզոք բուֆերի ձևավորման մոտեցում, որը միջազգայնորեն ընդունված պրակտիկա է․ ԿԲ

Հայաստանում սկսել են կիրառել կապիտալի չեզոք բուֆերի ձևավորման՝ աշխարհում առաջատար մոտեցումը, հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img