ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկեր

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ստանալ մինչև 30 մլն ՀՀ դրամի չափով  վարկ՝ որպես գրավ ներկայացնելով Հայաստանի տարածքում գտնվող բնակելի տներ, բնակարաններ կամ առևտրային նշանակության անշարժ գույք: Վարկի առավելագույն գումարը կազմում է գրավադրված գույքի գնահատված արժեքի 60%-ը:

Վարկային պրոդուկտն առաջարկում է ճկուն պայմաններ՝ տարեկան անվանական տոկոսադրույքը տատանվում է 17,5%-ից մինչև 21,5% (փաստացի տոկոսադրույք՝ 18,9%- 23,8%), մարման ժամկետը՝ 3-7 տարի: Առաջարկի առանձնահատկությունն է՝ առանց տույժերի վաղաժամկետ մարման հնարավորությունը, ինչպես նաև վարկի սպասարկման ամսական վճարի և հայտի դիտարկման միջնորդավճարի բացակայությունը:

«Անշարժ գույքի գրավադրմամբ վարկը թույլ է տալիս հաճախորդներին ստանալ ավելի մեծ գումար՝ ավելի երկար ժամկետով, քան սովորական սպառողական վարկի դեպքում։ Սա ընդլայնում է մեր հաճախորդների ֆինանսական հնարավորությունները և օգնում նրանց իրականացնել իրենց ծրագրերը։ Ակնկալում ենք, որ մինչև 2025թ․-ի վերջ այս պրոդուկտի շրջանակում տրամադրված վարկերի ծավալը կգերազանցի 2 մլրդ ՀՀ դրամը», – նշում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի-Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։​

Վարկը կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղում: Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել վարկառուի, համավարկառուի, գրավատուի սոցիալական քարտ, անձնագիր կամ ID քարտ, ինչպես նաև գրավի առարկայի սեփականության վկայական:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img