Հայաստանը ներառվել է 2024 թ․–ին աշխարհի ամենացածր տարեկան գնաճ ունեցող երկրների տասնյակում․ ԱՄՀ

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը ներառվել է 2024 թվականին աշխարհի ամենացածր տարեկան գնաճ ունեցող երկրների տասնյակում։ Նման տվյալներ են ներկայացված ԱՄՀ-ի 156 երկրների ուսումնասիրության մեջ:

Այսպես, Կոստա Ռիկայում և Սենթ Լյուսիայում գրանցվել է 0,4% գնանկում։ Չինաստանում, Հորդանանում և Սեյշելներում գնաճը կազմել է 0,2%, Հայաստանում՝ 0,3%, Բահամյան կղզիներում և Թաիլանդում՝ 0,4%, Տրինիդադ և Տոբագոյում՝ 0,5%։

Անցյալ տարեվերջին ցածր գնաճ գրանցած երկրների թվում են Օմանը, Պապուա Նոր Գվինեան (0,6-ական տոկոս), Մակաոն (0,7 տոկոս), Պանաման, Սենեգալը (0,8-ական տոկոս), Բահրեյնը, Կամբոջան, Լիտվան և Մարոկկոն (0,9-ական տոկոս):

Ամենաբարձր գնաճ ունեցող երկրների թոփ հնգյակում են Զիմբաբվեն (736,1%), Արգենտինան (219,9%), Սուդանը (176%), Հարավային Սուդանը (128,4%) և Թուրքիան (58,5%)։ Բարձր գնաճ ունեցող երկրների թվում են Հորդանան գետի Արևմտյան ափը և Գազայի հատվածը (52,9%), Վենեսուելան (49%), Լիբանանը (45,2%), Եմենը (33,9%) և Եգիպտոսը (33,3%):

Հայաստանի 2024 թվականի պետական ​​բյուջեում գնաճն ամրագրվել է 4% (±1,5%)։ Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի՝ 12-ամսյա գնաճը (2024թ. դեկտեմբեր` 2023թ. դեկտեմբերի համեմատ) կազմել է 1.5%, իսկ 2024թ. հունվար-դեկտեմբերին, 2023թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, գներն աճել են 0.3%-ով։

Համաշխարհային բանկն ակնկալում էր, որ 2024-ին Հայաստանում գնաճը կկազմի 3%, ԱՄՀ-ն կանխատեսում էր, որ 2024թ․-ին Հայաստանում գները կաճեն 3,1%-ով, ԱԶԲ-ի նախորդ տարվա գնաճի կանխատեսումը 0,8% էր, իսկ ԵԱԶԲ-ն ակնկալում էր, որ գնաճը Հայաստանում կկազմի 1,5%:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

ՌԴ-ից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները էական ազդեցություն չեն ունենա աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա. ՀՀ ԿԲ նախագահ

Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները, ինչպես սպասվում է, էական ազդեցություն չեն ունենա Հայաստանից աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա, կարծում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img